Հիմնականում բոլոր այն ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են մեր տարածքում, նրանց գրպաններում եղել են ներարկիչներ, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում, սա ռազմական հանցագործության մասին է խոսում։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։