РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Ղարաբաղում Սիրիայից վարձկանների մասին տեղեկություններ ունի։ Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, դրանք միայն լրատվամիջոցներից տվյալները չեն: Դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը «իր սեփական փաստերին ու տեղեկատվությանն է» տիրապետում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ :