Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը կոչով է հանդես եկել` ի աջակցություն Արցախում պատերազմի դադարեցման: Թենիսիստն այդ մասին հայտնել է ինստագրամի իր էջում:
«Սարսափելի տագնապով եմ հետևում Հայաստանից եկող նորություններին։ Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, սակայն միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Մինչև հոգուս խորքը ցավում եմ` տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, որին ես շատ եմ սիրում։ Հայերը չեն սկսել և չեն ուզում այս պատերազմը։ Զոհվում են խաղաղ, անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ։ Դադարեցրեք պատերազմը։ Հայերը դեմ են պատերազմին` հայերը կողմ են խաղաղության»: