Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Բանակցությունների ընթացքում կողմերը նշել են այն կարևոր դերը, որ կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ խաղաղ բանակցություններին վերադառնալու համար պայմաններ ստեղծելու հարցում:
Բացի այդ, Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների և դրանցում անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել որպես միջնորդ լհանդես գալ հակամարտության կարգավորման հարցում: