f

Անկախ

Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները․ Ա․ Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․

Երեկ ավարտվեց ռազմական գործողությունների առաջին շաբաթը, արդեն աշխարհում բոլորին պարզ է դառնում, որ թշնամու հարձակումը ձախողված է թե՛ մարտի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթակներում։ Թշնամին անխղճորեն մարտի է նետել իր ամբողջ եղած-չեղածը, կանգ չի առնում ոչ մի տեսակ կորուստի առաջ, արդյունքում Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները՝ որպես ակնառու վկայություն հայոց բազկի ուժի, ու թուրքական "Բիզիմդիրի" հերթական ձախողման։

Երեկ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան կոչով՝ մարտական գործողություններում հումանիտար դադար վերցնելու և մարտադաշտերից բոլոր դիակները հավաքելու։ Ես միանում եմ այդ կոչին և հորդորում եմ մեր բանակի ղեկավարությանը՝ որպես իրական մարդասիրության ժեստ, գնալ այդ քայլին։ Որքան էլ ատելի լինի թշնամին, զոհվելուց հետո այն այլևս մեզ վտանգ չի ներկայացնում, փոխարենը մեր դիրքերի առաջ նրա նեխող դիակները վարակի և բարոյալքման աղբյուր են, որից պետք է օր առաջ ազատվել։

Այդ դիակները պետք է հիմա հատ-հատ հավաստանշել Կարմիր Խաչի աջակցությամբ և պարտադրել, որ դրանք հանձնվեն ընտանիքներին։ Համոզված եմ, որ մարտադաշտից ընտանիքներ վերադարձող հարյուրավոր և հազարավոր դիակները այս պատերազմը Ադրբեջանի ներսը տեղափոխելու լավագույն ձևն են և կբացեն այդ երկրի ժողովրդի աչքերը այն մեծ խաբեության վրա, որոնցով իրենց կերակրել է Իլհամը արդեն համարյա երկու տասնամյակ։ Իսկ Իլհամի համար այս դիակները կմոտեցնեն հատուցման օրը՝ թե մեզ, թե սեփական ժողովրդին պատճառած անթիվ դժբախտությունների համար։ Բոլորին բարի լույս, հաղթելու անսահման վճռականությամբ։

#հաղթելուենք

Ավետիք Չալաբյան ԼՂ հակամարտություն ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին