f

Անկախ

Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ)


Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր: Փաշինյան-Ալիև քննարկմանը նման գնահատական է տվել վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում:

«Վարչապետը որևէ առումով պատրաստված չէ: Նա խնդիրներ ունի աշխարհագրության հետ, պատմության հետ, բանակցային գործընթացի առանձին վերցրած դետալների  իրողությունների հետ», - նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ հետո, պաշտոնական հաղորդագրություններում ինչ-որ բաներ սրբագրած սեփական հանրությանը ներկայացնելով, խնդիրը չի լուծվում:

«Երբ վարչապետը չի հիշում Այազ Մութալիբովի հարցազրույցի լրատվամիջոցը, իսկ հետո պաշտոնական հաղորդագրության մեջ վարչապետի արած սխալը սրբագրվում է, ոչինչ չի փոխվում, քանի որ արդեն ստեղծել է տպավորություն: Երբ վարչապետը տեղյակ չէ Շահումյանի շրջանի կարգավիճակի մասին, նրա տրանսֆորմացիայի մասին և չիմանալով խոսում է, հետո ինչքան էլ սրբագրեք տեքստը, ոչինչ չի փոխվում», - նշում է Կարեն Բեքարյանը:

Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: «Վարչապետի խոսքում ինքնորոշման իրավունքը, դրա իրացման անհրաժեշտությունը պատշաճ ձևով չհիշատակվեց. սկզբունք, որը մեզ համար ամենաէականն ու կարևորն է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում», -  ընդգծում է Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանը խնդրահարույց է համարում անընդհատ կարգավիճակից առանձնացված անվտանգության խնդրի բարձրաձայնումը: «Անվտանգություն ասվածը, դիմացինների կողմից եղած առաջարկներում պատվիրակելը որևէ մեկին՝ միջազգային հանրությանը կամ նույն Ադրբեջանին, չի կարող լուծման բերել հենց անվտանգության տեսանկյունից, եթե կարգավիճակի խնդիրը մեկընդմիշտ լուծված չէ», - նշում է Բեքարյանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վարչապետի «միկրոհեղափոխություններին»՝ Կարեն Բեքարյանը նշում է.  «Չկար պատկերացումը, որ իր սեփական PR-ի համար օգտագործվող միկրոհեղափոխությունների այդ թեզն իրականում ոչ այլ ինչ է, քան փուլային տարբերակի քողարկված քարոզ, տարբերակ, որի համար տասնամյակներ շարունակ պայքարել է Ադրբեջանը»:

Վերլուծաբանի խոսքով՝ վարչապետի կողմից հրապարակված «Մյունխենյան սկզբունքները» ցույց են տալիս, որ ոչ միայն դասեր չքաղվեցին այս խայտառակ ընթացքից, այլ ընդհակառակը:

«Երբ վարչապետը շարունակում է պնդել այդ հորինված և դրանով երջանկացած թեզը, որ պետք է լինի այնպիսի լուծում, որը բավարար՝ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի հանրություններին այն դեպքում, երբ բացահայտ պատասխանում են դրան և ոչ առաջին անգամ, արդեն ինքնասիրության խնդիր կա՝ ընդ որում, ոչ թե անձի, այլ պետությունների՝ Հայաստանի և Արցախի համար», - նշում է Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն և ԱԳ նախարարն իրենց գործառույթը չեն իրականացնում, մենք չունենք հայեցակարգը, վարչապետը ունակ չէ պատրաստվելու և միջազգային հարթակ դուրս գալով՝ մեծացնում է մեր ռիսկերը և մարտահրավերները: «Այն բոլոր նրբությունները, որոնք պարտադիր են իմանալու և կիրառելու բանակցային ձևաչափում և նրանից, դուրս չեն իրականացվում: Մենք բանակցային դիրքերում, միջազգային հանրության ընկալումներում զիջում ենք մեր դիրքերը՝ բարիկադ առ բարիկադ, ձեռք բերված՝ արդյունք առ արդյունք: Դրանցից մեկին անդրադարձել ենք օրեր առաջ, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» Կասպրշիկի կողմից լեգիտիմացնելու վերջին քայլի հետ կապված», - նշում է Կարեն Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը նաև հիշեցրեց, որ ֆեյսբուքյան գրառումով ԱԳ նախարարին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել, որպեսզի մեր հանրությանը պատկերը դառնա ավելի ամբողջական և իրական: «Պատասխան չունեմ: Սակայն ուզում եմ ասել, որ դա ինքնանպատակ չէ: Դա շանս է հանրային դիսկուրսով հասնելու այն ճշմարտություններին, որոնք չեն ֆիքսել ու չեն ֆիքսում և որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ՝ ուր ենք գնում», - եզրափակում է Կարեն Բեքարյանը:

Կարեն Բեքարյան Ալիև֊Փաշինյան հանդիպում Արցախյան հիմնախնդիր

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին