f

Անկախ

ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ


Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայի հարցերով եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Ռ. Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության աննախադեպ եւ վտանգավոր սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ նրա սահմաններից դուրս:

Նախարարները միանշանակ ընդգծում են, որ վերջին գրոհները, որոնց թիրախները ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս գտնվող Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներում, ինչպես նաեւ այդ հարձակումների անհամաչափությունը տարածաշրջանում կայունության համար անընդունելի վտանգ են ներկայացնում:

Վկայակոչելով այս տարվա հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերեք երկրների ղեկավարների հայտարարությունը` նախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ ու անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները վճռականորեն տրամադրված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ-ի եւ միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը` Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այս մանդատի համապատասխան, նրանք կշարունակեն հետեւողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորումը վերսկսելու գործընթացի պարտավորությունը՝ առկա հիմնական սկզբունքների եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին»,- ասված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի համանախագահներ հայտարարություն Արցախ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին