f

Անկախ

«Հայկական արծիվները»՝ Pro Chess League Արևելյան դիվիզիոնի հաղթող


Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ Ավարտվեց Pro Chess League ակումբային մրցաշարի խմբային փուլը։

24 թիմեր, ըստ աշխարհագրական դիրքի, բաժանված էին 3 դիվիզիոնների՝ Արևմտյան, Արևելյան և Կենտրոնական։ 2018 թվականի Pro Chess League մրցաշարի հաղթող «Հայկական արծիվներ» ակումբն ընդգրկված էր Արևելյան դիվիզիոնում, որտեղ նրա մրցակիցների թվում էին Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի ուժեղ հավաքականները։ Նշենք, որ չինական թիմի կազմում հանդես էր գալիս հավակնորդների մրցաշարի մասնակից Դին Լիժենը, Ռուսաստանի ակումբում՝ հավակնորդների մրցաշարի մեկ այլ մասնակից՝ Յան Նեպոմնյաշչին, իսկ հնդկական ակումբը համալրել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովը։

Երեկ տեղի ունեցած վերջին՝ 7-րդ տուրում «Հայկական արծիվների» մրցակիցն էր Հնդկաստանի ակումբը։ Խմբում առաջին հորիզոնականը գրավելու համար մեր թիմին բավարար էր նույնիսկ ոչ շատ խոշոր հաշվով պարտությունը, սակայն մեր ակումբը տոնեց հերթական հաղթանակը։

Ավելացնենք, որ հնդկական թիմի կազմում հանդես եկող Մամեդյարովը 4 հնարավորից վաստակեց միայն 1 միավոր։

Վաստակած 144 միավորով «Հայկական արծիվները» դարձան Pro Chess League Արևելյան դիվիզիոնի հաղթող և նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։

Սպորտ Շախմատ Հայկական արծիվներ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին