f

Անկախ

Ադրբեջան-Հայաստան․ ազդեցության շուրջ պայքարը կամաց-կամաց հասնում է քաղաքական գործիչներին. Բացահայտումներ Ֆրանսիայում


Երեկ Ֆրանսիական La lettre A պարբերականում լույս է տեսել մի հոդված, որտեղ տեղ են գտել ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան «ջանքերը» ազդելու ֆրանսիկան քաղաքական գործիչների վրա՝ տարբեր մակարդակներով. քաղաքային իշխանություններից մինչև ամենաբարձր էշելոնները։ Ներկայացված են Ադրբեջանի դեսպանատան սիրաշահելու, վախեցնելու, և այլն փորձերը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Ադրբեջան-Հայաստան․ ազդեցության շուրջ պայքարը կամաց-կամաց հասնում է քաղաքական գործիչներին

Երկու երկրներին իրար դեմ հանած Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կատաղի էսկալացիան նոր թափ է հաղորդում Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների անաղմուկ պայքարին։

Սեպտեմբերի 27-ին Հարավային Կովկասում սկսված պատերազմը վերստին համախմբում է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների (ի դեմս Ռահման Մուստաֆաևի և Հասմիկ Տոլմաջյանի) կողմնակիցներին։ Նախկին խորհրդային երկրների ներկայացուցիչները պետք է առավել ուշադիր լինեն ֆրանսիացի քաղաքական գործիչների հանդեպ, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է։ Այդ կառույցը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակում միջնորդ դեր է կատարում։

Դրոշների պայքար

Քաղաքային դիվանագիտության ճակատում Ադրբեջանի դեսպանատունը կրկնապատկել է ջանքերը՝ կանգնեցնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությունները, որոնք ուղղորդվում են սփյուռքահայերի կողմից։ Դրոմում թշնամական գործողություններն սկսեցին աճել օգոստոսի վերջին։ Օգոստոսի 23-ին երեք ադրբեջանցի շտապ այցելել էին Բուր-լե-Վալանսի քաղաքապետարան՝ բարձրաձայն պահանջելով անմիջապես հեռացնել Լեռնային Ղարաբաղի դրոշը։ Դրանից հետո, օգոստոսի 25-ին Բաքվի վարձած փաստաբան Օլիվիե Պարդոն վերջնագիր է ներկայացրել համայնքի կողմից ընտրված քաղաքապետ Մառլեն Մուրիեին։ Վերջինս երկրորդ ատյանի դատարանում պաշտպանում է Բուր-լե-Վալանսի և իր անկախության համար պայքար մղող Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի միջև կնքված բարեկամության համաձայնագիրը։ 2019թ․ հունիսի 9-ին Գրենոբլի վարչական դատարանն այն անվավավեր էր ճանաչել (LLA du 15/07/19)։

Ըստ Բաքվի ներկայացուցչի՝ մյուս քույր քաղաքների դրոշների կողքին ծածանվող դրոշը փաստում է, որ քաղաքապետը հրաժարվում է դատարանի վճիռը կատարելուց։ Նրա պահանջը հավուր պատշաճի փոխանցել է Դրոմի նահանգապետ Հյուգ Մուտուն։ Մեզ հաջողվել է ծանոթանալ սեպտեմբերի 3-ի նրա նամակին, որտեղ պետության ներկայացուցիչը չի թաքցնում, որ «փաստաբաններ Լորանս Դոքսին-Նեդելեն և Օլիվիե Պարդոն իր ուշադրությունն են հրավիրել համայնքի շրջանաձև խաչմերուկներից մեկում տեղադրված Լեռնային Ղարաբաղի դրոշի վրա»։

Այս ամառվանից սկսած նրանց փաստաբանական գրասենյակին հաջողվել է Ֆրանսիայի տասնյակ նահանգապետերի միջոցով հեռացնել տալ ինքնահռչակ Արցախի Հանրապետության խորհրդանիշները։ Օլիվիե Պարդոն անձամբ կարողացել է վերջնականապես անվավեր ճանաչել տալ տասը բարեկամության համաձայնագրերից ութը։ Միայն Բուր-լե-Վալանսի և Արնուվիլի քաղաքապետերն են բողոքարկել։  

Փաստաբանը հիմնվում է 2018թ․ հուլիսի մի շրջաբերականի վրա, որն ընդունվել է Իլհամ Ալիևի վարչակարգի համառ պնդումներից հետո։ Այդ շրջաբերականով վերջ է դրվել բարեկամության համաձայնագրերի հանդեպ Ֆրանսիայի արտգործնախարարության հանդուրժողականությանը։ Եթե դիվանագետները տեղի չտային, չճանաչված (ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Թայվանը, Պաղեստինը) երկրների և Ֆրանսիայի համայնքային խորհուրդների որոշմամբ կնքված բարեկամության համաձայնագրերի հադեպ կլիներ որոշակի հանդուրժողականություն։

Ելիսեյան պալատն այս սահմանափակումն ամրագրեց փետրվարին։ Հայկական կազմակերպությունների հետ վերջին ամենամյա ընթրիքի ժամանակ Էմանուել Մակրոնը հասկացրել էր, որ Ֆրանսիան չի կարող «36,000 դիվանագիտություն» ունենալ մի տարածքի հարցում, երբ հայկական դիվանագիտությունը պայքարում, սակայն զգուշանում է (Լեռնային Ղարաբաղի անկախությունը) ճանաչելուց։ Հարցի վերջնական քննարկումից հետո հանրապետության նախագահն այնուամենայնիվ հայտարարեց, որ ձևավորվել է ֆրանսիական պետության և չճանաչված երկրների միջև համագործակցության իրավական ձևաչափը մշակելու աշխատանքային խումբ։ Այդ խումբը ցայսօր ոչ մի առաջարկությամբ հանդես չի եկել։ Փոխարենն, այն թույլ է տվել, որպեսզի Ադրբեջանը չեղարկի տեղական ինքնակառավարման մարմինների՝ նույնիսկ իրավաբանական ուժ չունեցող ցանկացած մտադրություն, որը կլինի ի նպաստ Լեռնային Ղարաբաղի։  

«Խավիարային դիվանագիտություն»

Թեև Ադրբեջանի դեսպանատունը հաջողությամբ է դիմակայում տեղական ինքնակառավարման ընտրովի պաշտոնյաների գործունեությանը, Բաքուն դժվարանում է իր կամքը թելադրել Պառլամենտում։ Ադրբեջանական դիվանագիտությունը սակայն ծավալուն ջանքեր է գործադրում պատգամավորների և սենատորների համակրանքը շահելու համար։ Փոքր նվերներից (2020թ․ ամանօրյա մաղթանքների հետ ուղարկված մի շիշ շամպայն, ասեղնագործ սփռոց) բացի դեսպանատունը կազմակերպել է մի քանի տասնյակ պատգամավորների ճամփորդությունը Բաքու։ Պատերազմի խորապատկերին պարզ է, որ բազմաթիվ եվրոպական երկրների և Եվրոպայի Խորհրդի կողմից մերժված այս «խավիարային դիվանագիտությունը» կարծես իրեն սպառել է։   

Ֆրանսիա-Ադրբեջան պառլամենտական խմբի ներկայացուցիչները ձեռնպահ մնացին Բուրբոնյան պալատում ելույթ ունենալուց։ Խմբի նախագահը Պիեռ-Ալեն Ռաֆանն է (Առաջ հանրապետություն կուսակցություն)։ Ֆրանսիա-Հայաստան պառլամենտական խումբը նախագահում է Ժաք Մարիլոսյանը։ Օգոստոս ամսին խմբերը հրադադարի կոչեր էին անում։ Նախաձեռնությունը ոչ մի արդյունք չտվեց, սակայն հոկտեմբերի 5-ի շաբաթը նրանք նախատեսում  են ընդհանուր քայլեր ձեռնարկելու շուրջ քննարկումներ կազմակերպել։

Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որի մերձավոր խորհրդատուները Քովիդ-19-ի պատճառով 14-օրյա կարանտինի մեջ էին, դեռևս պետք է իր աջակիցների տարաձայնությունները հարթի։ Հուլիսի 23-ին վեց պատգամավորներ ադրբեջանանպաստ նամակ են հղել Էմանուել Մակրոնին, սակայն նրանցից ոչ ոք մեծամասնական կուսակցության անդամ չէ։ Նամակի հեղինակներն էին Բուրբոնյան պալատում Ֆրանսիա-Ադրբեջան խմբի փոխնախագահ  Ժան-Պիեռ Դորը և Սենատում բարեկամական խմբի ղեկավար Ալեն Հուպերը, երկուսն էլ Հանրապետական կուսակցությունից։ Նախաձեռնությունը սկզբում իր շուրջն էր հավաքել «Ադրբեջանի բարեկամներ միության» մտերիմներին։ Ցանցային այս կառույցը բաղկացած է հիմնականում Պառլամենտի ձախաթևյան անդամներից։ Նախագահը Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Ժան-Ֆրանսուա Մանսելն է, ով դեռևս Ֆրանսուա Օլանդի օրոք բարեկամության խմբի ղեկավարն էր։ Միությունը կորցրել է իր ազդեցությունը, թեև վարչության խորհրդի անդամների շարքում է Ռաշիդա Դատին։  

Դեսպանատունն անձամբ նախընտրում է «Ֆրանսիա-Ադրբեջան երկխոսություն» կազմակերպությունը։ Այն իր տիրապետության տակ ունի լուրջ միջոցներ՝ մասնավորապես Առաջ հանրապետություն կուսակցության պատգամավորների վրա նշան բռնելու համար։ Տարիներ ի վեր այն փորձում է ներկայիս վարչակարգին ներկայացնել որպես մուսուլման ազատական, ժամանակակից և դեպի Եվրոպան նայող պետություն։ Կառույցը 2019թ․ Ֆրանսիայի Ազգային Ժողովում տղամարդ-կին հավասարությանը նվիրված համաժողովի կազմակերպման առաջնագծում էր։ Հրավիրված էին մշակույթի ոլորտի հայտնի անհատակություններ և պատգամավորներ։ Դեսպան Ռահման Մուստաֆաևը, ով անձամբ էր հաստատել ելույթ ունեցողների ցանկը հրավիրել էր Անն Լովերժոնին Ադրբեջանում կանանց իրավունքների թեմայով հանդես գալու համար։ Նավթագազային պաշարներով հարուստ այս երկրի դիվանագետները նախատեսել էին 2021թ․ կազմակերպել էներգիային նվիրված համաժողով։ Սակայն ադրբեջանցիների հետ կողք-կողքի կռվող սիրիացի ջիհադիստ գրոհայինների ներկայության մասին փաստերը, որոնց մասին բարձրաձայնեցին Փարիզն ու Մոսկվան, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի՝ որպես ժամանակակից և հանդուժող երկրի գովքն անող դեսպանատան ջանքերը։ 

Նույն ժամանակ Ֆրանսիա-Հայաստան խմբի ղեկավարներն արագ գրոհի են անցնում։ Նրանցից չորսը՝ Ժաք Մարիլոսյանը (Առաջ հանրապետություն), Էրիկ Դիարը (Հանրապետական), Վալերի Բոյերը (Հանրապետական) և Ժան-Միշել Մին (Առաջ հանրապետություն) հերթով ելույթ են ունեցել հակամարտության մասին սեպտեմբերի 29-ի հարցուպատասխանի նիստի ժամանակ։ Պաշտպանության հաձնաժողովի և Ֆրանսիա-Հայաստան խմբի անդամ Ժան-Միշել Մին ներկայացրել է Առաջ հանրապետություն կուսակցության և մեծամասնության դիրքորոշումը։ Հոկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումը թույլ կտա շատ ավելի պատգամավորներ համախմբել Հայաստանի շուրջ։

Հանրային կապերի պատերազմը

Լրատվական ճակատում սեպտեմբերի 27-ին A+ Conseil գործակալությունից Քրիստել Ալամիշելը վերսկսել է ծառայություններ մատուցել Փարիզում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությանը։ Ադրբեջանի դեսպանատունը, որը գժտվել է բազմաթիվ խորհրդատուների հետ, կարծես կազմ պատրաստ է լոբբիստական գործունեության համար։ Պաշտպանության և անվտանգության խորհրդատու Էմանուել Դյուպյուին, ով վճարվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-յում ադրբեջանցի թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուի քարոզարշավի խորհրդատվության համար, պտտվում է դեսպանատան շուրջ։ Նա բարեկամաբար մի քանի խորհուրդներ է շռայլել Ռահման Մուստաֆաևին։

Ադրբեջանի դեպանատան և Սիհեմ Սուիդի Edile Consulting-ի միջև մինչև 2017թ․, այնուհետև Պատրիսիա Շապելոտի Albera Conseil գրասենյակի հետ 2018թ․ անընդհատական պայմանագրերը խզվել են։ Սակայն ամենավատթար վիճակում են հարաբերությունները Victory Capital & Advisory լոբբիստական գրասենյակի հետ։ 2017թ․ Էմանուել Մակրոնի հաղթանակից անակնկալի եկած՝ դեսպանատունը հանձնարարել էր Դոմինիկ դը Վիլպենի նախկին խորհրդական Սիհամ Արբիբի հիմնադրած Victory գրասենյակին՝ Առաջ հանրապետություն կուսակցության նոր պատգամավորներ հավաքագրել ի աջակցություն Ադրբեջանի (LLA du 09/05/19)։ Այս համագործակցությունը, որի շնորհիվ գտնվեցին Պիեռ-Ալեն Ռաֆան և Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամական խմբի անդամները, իր մահկանացուն կնքեց 2019թ․ գարնանը առևտրային դատարանում։ Հանրային կապերի այս գրասենյակը, որի հետ պայմանագիրը խզվեց 2017թ․ նոյմբերին Ռահման Մուստաֆաևի դեսպանատանը հայտնվելուց հետո, պահանջում է իր մատուցած ծառայությունների համար վճարելիք 650,000 եվրոն։ Դատարանը հայցը մերժեց, որն էլ բողոքարկման պատճառ է դարձել։

Ֆրանսիա

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին