f

Անկախ

Հիմա աբսուրդ է խոսել շրջանների վերադարձի մասին. Անդրանիկ Քոչարյան


Շատ կարևոր է, որ սկսվում է խոսելու փուլը. Ժնևում, հետագայում՝ Մոսկվայում կսկսեն քննարկումները, բայց այս տևական մարտերից հետո բանակցային ամբողջ տրամաբանությունը կարող է փոխվել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում խոսվում էր խաղաղ բանակցությունների միջոցով լուծում գտնելու մասին, Արդբեջանը և Թուրքիան որոշեցին բիրտ ուժի միջոցով լուծել խնդիրը, դա չհաջողվեց իրենց, հիմա այս վիճակից դուրս գալու փնտրտուքն արդեն աշխարհի խնդիրն է,  որովհետև Ղարաբաղի հարցն արդեն միայն Ղարաբաղի խնդիրը չէ, անվտանգության գոտին միջազգային կարևորություն է ձեռք բերել, որովհետև այդ գոտու շրջանակներում արդեն սկսվում են տեղակայվել այնպիսի ահաբեկչական ուժեր, որոնք օգտագործվում են Թուրքիայի կողմից, որոնք մարտահրավեր են Ռուսաստանի, Իրանի համար և արդեն միջազգային կարգավորման խնդիր են դառնալու:

«Այսպես թե այնպես, կողմերը մի օր նստելու են սեղանի շուրջ, բայց այդ օրակարգը լինելու է այնպիսին, որ մեզ բավարարի և առաջին հերթին Արցախի ազգաբնակչության անվտանգությանը բավարարի: Այժմ անվտանգության գոտին լրիվ այլ արժեք ունի և այդ անվտանգության գոտին պետք է դառնա այնպիսի գոտի, որը կապահովի Արցախի բնակչության ապահովությունը, խոսել շրջանների վերադարձի մասին արդեն դառնում է աբսուրդ, լրիվ օրակարգն իր էությամբ փոխվում է»,- ընդգծեց նա:

Հարցին՝ փոխզիջումներ չպե՞տք է լինեն, նա արձագանքեց. «Բնականաբար, փոխզիջումներ պետք է լինեն, բայց այդ փոխզիջումները չեն կարող հաշվի չառնեն մեր անվտանգության գոտու կարևորությունը ոչ միայն Արցախի համար, այլ նաև հարակից պետությունների համար»:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, Քոչարյանն ասաց, որ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու գործընթացն անխուսափելի պրոցես է: «Այստեղ գոյության կռիվ է գնում և գոյությունը պահպանելու համար վերջին հաշվով պետք է Արցախը ճանաչվի և ճանաչման հետ մեկտեղ կունենա անվտանգության ավելի բարձր աստիճան: Հիմա մենք պատերազմում ենք և պատերազմի ելքը՝ հաղթանակը կբացի այդ դուռը»,- ասաց նա:

անդրանիկ Քոչարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին