f

Անկախ

Երևանում շները հոշոտել են կնոջը․ նա վերակենդանացման բաժանմունքում է


Անկախի տեղեկություններով՝ օրեր առաջ միջին տարիքի մի կին շների հարձակման հետևանքով  տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը և մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կնոջ վիճակը բժիշկները գնահատում են ծանր, վնասված է ողջ մարմինը։ Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ Արցախի փողոցում գտնվող գործարաններից մեկի տարածքում, որտեղ աշխատում է կինը։

Դեպքից մի քանի օր առաջ կինը նկատել է գործարանի տարածքում ագրեսիվ շների և այդ մասին տեղեկացրել գործարանի տնօրենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել շների հարձակումից խուսափելու նպատակով։ Տնօրենն ահազանգել է համապատասխան կառույցներ, բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ է եկել։

Հարձակման ենթարկված կնոջ բարեկամուհին Անկախ-ին պատմեց, որ կնոջը հոշոտված-ընկած գտել է գործարանի պահակը, որից հետո հայտնել է տնօրենին, և անմիջապես շտապօգնություն են կանչել, տեղափոխել հիվանդանոց։

«Վիճակը շատ վատ է։ Մի քանի միկրովիրահատությունների է ենթարկվել։ Գլուխը, աչքը, ականջը, մարմնի բոլոր հատածները վնասված են։ Հատվածներ կան, որ վերքը մինչև ոսկորին է հասնում, աջ ոտքի վիճակն է շատ վատ, ամբողջությամբ վնասված է։ Հիմա բժիշկներն ասում են, որ եթե թարախային պրոցես չսկսվի, ապա հույս կա, որ լավ կլինի։ Ամեն դեպքում բարդ, երկարատև բուժում է սպասվում, էլ չեմ ասում, որ շաքարային դիաբետ է ձեռք բերել, երեկ ամբողջ օրը ինսուլին են ներարկել»,-պատմում է նա։

Ի դեպ, այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մի կողմից շները կնոջը սարսափելի վնաս են պատճառել, մյուս կողմից՝ մեկ այլ շուն փրկել է նրա կյանքը։ Երբ շներն իրենց «գործն արել» հեռացել են, գործարանի տարածքի շներից մեկը, որին կինը մշտապես կերակրել է, գնացել է գործարանի վարչական մաս և այնքան հաչացել, մինչև գործարանի պահակը դուրս է եկել, ապա շունը մոտեցել է նրան և ոտքից քաշքշելով՝ տարել, հասցրել դեպքի վայր, որտեղ հոշոտված, արնաթաթախ ընկած է եղել աշխատակցուհին։

Բարեկամուհին ասում է, որ իրենք ուզում են բարձրաձայնել այս դեպքը՝ նախ, որպեսզի մարդիկ ավելի զգոն լինեն, բացի այդ, որ պատկան մարմիններն ի վերջո սկսեն լրջորեն զբաղվել թափառող շների հետ կապված անվտանգության հարցերով։

«Էսօր շներին ավելի շատ են պաշտպանում, քան մարդկանց։ Մեր կյանքը, փաստորեն, ապահովագրված չի։ Եթե մի շուն հակարծ սպանվեր, շների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ամբողջ սոցիալական ցանցերով մեկ աղմուկ կբարձրացնեին»,-նկատում է նա։

Ի դեպ, մեր զրուցակիցը նաև պատմեց, որ իրենք ապրում են Էրեբունի վարչական շրջանում, և այնտեղ նույնպես, հատկապես Խաղաղ Դոնի, Ավանեսով, Տիտոգրադյան փողոցներում թափառող շներն ուղղակի վխտում են, հաչում ու հարձակվում անցորդների վրա, ահազանգերն էլ մնում են անարձագանք։ 

«Մի քանի օր առաջ թափառող շները հարձակվել էին եղբորս 14 տարեկան տղայի ու նրա ընկերների վրա Էրեբունի վարչական շրջանի 160 դպրոցի մոտակայքում։ Երեխեքը մի կերպ են փախել, շունը հասցրել էր բռնել եղբորս տղայի ոտքից։ Այնքան էր վախեցել, որ եկել էր տուն, երկար ժամանակ վախից լեզուն կապ էր ընկել»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում շների հարձակումների վերաբերյալ պարբերաբար ահազանգեր են հնչեցվում։ Հատկապես մտահոգիչ են դպրոցահասակ երեխաների վրա հարձակումները՝ օրը ցերեկով, դպրոցի շրջակայքում։

Իսկ այսօր ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Օհանջանյանն իր էջում սարսափելի լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով․

«Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ որ չափով մեր բակի շները քչացել են, բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։ Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքի՞ր է,  դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2, հունվարի 24-ի դեպք) կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել (նկար 1, հունվարի 14-ի դեպք): Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել): Խնդրում եմ լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99,101,108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ թափառող կենդանիների վնասազերծման գործընթացը նախկինում տեղի էր ունենում վերջիններիս կրակելու եղանակով, ինչը մեծ աղմուկ էր բարձրացնում հատկապես կենդանասերների շրջանում։ Իշխանափոխությունից հետո կենդանասերները հասան նրան, որ Ազգային ժողովն ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենք, ինչն ընդհանուր առմամբ դրական օրինագիծ է և արգելում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մի շարք դրսևորումներ, այդ թվում և կենդանիներին կրակելու միջոցով վնասազերծումը, սակայն դրանից հետո, ինչպես երևում է, զգալիորեն ավելացել են շների հարձակումների դեպքերը մարդկանց վրա, ինչի ուղղությամբ գործուն քայլեր իշխանությունների կողմից դեռևս նկատելի չեն։ 

 

շների հարձակում թափառող շներ Խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Պատմությունը ենթադրական եղանակ չի ընդունում
Կրեմլը հերքել է Թրամփի խոսքերը
ԲԴԽ–ն դատավորին հայտարարել է խիստ նկատողություն
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մեկնաբանել է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան ևս մի դեպք
Ըստ մեր տաղանդաշատ նախարարի, մեր վարակվածների՝ արդեն իսկ անկառավարելի շատացումը նրանից է, որ մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով
Պատերազմից չորս տարի անց.հրապարակավ հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա ''մուղամ'' լսել Ստեփանակերտում, կովկասյան թաթարների առաջնորդի տիկնոջ ընկերակցությամբ»
Ոչ, տիկին Հակոբյան։ Խաղաղությունը հնարավոր ա այնտեղ, որտեղ դուք կոշտ արձագանք կտաք ձեր ադրբեջանցի վիզավիին
Victoria's Secret- ի մոդելը կորոնավիրուսով է վարակվել
ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին
Դանիան վարպետաց դաս ցույց տվեց համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական օժանդակության մասով
Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում
Աշխարհում ավելի քան 200 հազար մարդ  բուժվել է կորոնավիրուսից
Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
Լուկաշենկոն վախենում է, որ կորոնավիրուսն օգտագործվում է որպես աշխարհն առանց պատերազմի բաժանելու փորձ
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են
Ստանում եմ բազմաթիվ նամակներ, մեր այն քաղաքացիների կողմից, ովքեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան. Պատգամավորն ահազանգում է
Ավազակային հարձակում Սյունիքում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել
Հայտնաբերվել է հատված Բոխի տեսակի 15 ծառ
Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է
Պարենային ապրանքների գները մարտին նվազել են
Արթուր Վանեցյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
Ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում. նախարար
Վարչապետի մոտ քննարկել են ներդրումային քաղաքականության խթանման հարցերը
Ավելին
Ավելին