Հոկտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ,
Շիրակի մարզի Ալվար և Փոքր Սեպասար գյուղերի միջնամասում՝ 60 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 60.2 հա։