f

Անկախ

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 9-ից 11-ը


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 9-11-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա․ ռու», «Գազետա․ ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա․ռու»-ն հրապարակվել է 52 հոդված, 18՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 12՝ հայկական կողմինը, 22 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 22 նյութից 16-ը՝ չեզոք, 3՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա․ռու»-ն հրապարակել է 103 հոդված, 32՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 36՝ հայկական կողմինը, 35 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 35 նյութից 30-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 178 հոդված, 48՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 76՝ հայկական կողմինը, 54 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 54 նյութից 48-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 4-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 138 հոդված, 37՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 46՝ հայկական կողմինը, 55 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 55 նյութից 45-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 8-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 95 հոդված, 26՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 27՝ հայկական կողմինը, 42՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 42 նյութից 41-ը՝ չեզոք, 0-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

Ռուսական մեդիայում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտի ռմբակոծություններին։ Նշվում է, որ բնակելի տներ են ավերվել և շատ քաղաքացիներ կորցրել են իրենց ապրելու վայրը։ Ռուսական մեդիան ևս մեկ անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչությանը։ Նշվում է, որ Արցախի բնակիչներից շատերը հրաժարվել են լքել Արցախը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը գրավել է Հադրութ քաղաքը։ Այդ հայտարարությունից րոպեներ անց «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Ալեքսանդր Կոցն իր տելեգրամի ալիքում նկար է հրապարակել Հադրութից, որում նա WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ է։ Նա նկարը վերնագրել է հետևյալ կերպ․ «Ո՞վ-Ո՞վ է գրավել Հանդրութը»։ Այս նկարը, փաստորեն հերքում է Ալիևի հայտարարությունը։ Այս դեպքերը ևս արտացոլված են ռուսական մամուլում։

Ռուսական մեդիան շարունակում է հետևել Արցախի սահմանագիծ բերվող ահաբեկիչների տեղաշարժին, և հրապարակում է այդ փաստերը։ Այս անգամ ևս ռուսական մեդիան գրել է, որ 400 ահաբեկիչներ են բերել Սիրիայից Արցախի դեմ պատերազմելու համար։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը, որի համաձայն՝ երրորդ երկրների միջամտությունը Արցախյան խնդրի շուրջ չի բխում տարածաշրջանային կայունության շահերից, ևս հրապարավել է ռուսական ԶԼՄ-ներում։

Մեդիա պաշտպան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին