f

Անկախ

30 օրով կասեցվել է «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը. Մեդիա պաշտպանի անդրադարձը


Մեդիա պաշտպան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է 30 օրով կասեցնել «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը։ Հանձնաժողովը հայտարարության մեջ մասնավորապես նշել է, որ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հնչեցրած թիրախավորված արտահայտությունները: «Նշված հաղորդման հեռարձակումը փաստում է երկու հեռարձակողների կանխամտածված թշնամանք, կեղծիք, ատելություն սերմանելու խմբագրական քաղաքականության մասին»: Հանձնաժողովը վարչական տույժ է՝ գրավոր նախազգուշացում է կիարռել նաև «ԴԱՐ-21» հեռուստաընկերության նկատմամբ․ «հեռարձակողի կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու համար՝ առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման ցուցադրվել են մի շարք ֆիլմեր»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Անժելա Թովմասյանը որոշումը անհեթեթություն անվանեց․ «Էս խառը ժամանակներում, օգտվելով իրավիճակից, թիրախավորել են մեզ։ Հաղորդումը եթեր է հեռարձակվել ռազմական դրությունից մոտ տասը օր առաջ, Արմնյուզ ռադիո FM կայանով կրկնություն է գնացել։ Ռազմական դրության պահանջները չեն խախտվել, տարօրինակը հենց դա է, որ հաղորդման թեման եղել է կորանավիրուսը, մասնագետները ներկայացրել են խնդիրները, քննադատել իշխանության քաղաքականությունը։ ՀՌՀ-ն կարող էր համապատասխան մարմիններին դիմեր, ստուգեին՝ արդյոք ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը։ Ի վերջո, պատասխանատու մարդիկ են խոսել այդ մասին և մյուս կողմից՝ բա լրատվամիջոցի դերակատարումը ո՞րն է՝ էս կամ էն հիմնախնդրի մասին բարձրաձայնել։ Պարզ է դառնում, որ ակնհատ միտում կա և թիրախավորված կոնկրետ իմ անձի, հաղորդման դեմ։ Իշխանության ձեռքը խառն է, Տիգրան Հակոբյանը կատարող է։ Սա առաջին դեպքը չէ, դեռ ամիսներ առաջ կառչում էին այս կամ այն բառից, զգուշացումներ, տուգանքներ եղան, պատճառը իշխանության հասցեին հնչող տարբեր քաղաքական գործիչների քննադատական խոսքն էր»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անթույլատրելի է համարում պատերազմական այս օրերին ներքին լարում ստեղծելու ցանկացած փորձ։ ՀՌՀ-ի կողմից նման որոշումները պետք է լինեն խիստ հիմնավոր։ Պատերազմական դրությունից օգտվելու, անձնական հաշիվներ մաքրելու քայլերն անընդունելի ու դատապարտելի են։ Եթե անգամ կան հիմնավոր պատճառներ, դրանք պետք է հետաձգվեն մինչև իրավիճակի կայունացում։

Մեդիա պաշտպան Անժելա Թովմասյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին