f

Անկախ

ՀՀ ՊՆ. Հարավում մարտական գործողություններն ավելի են մոտեցել Արաքսին


Վաղ առավոտից բոլոր ուղղություններով մարտերը շարունակվում էին: Այս մասին հոկտեմբերի 21-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, մարտերը շարունակվել են նաեւ կենտրոնական ուղղությամբ:

Հյուսիսում հակառակորդը հարձակման մի քանի փորձ է կատարել, բոլոր գրոհները ճնշվել են, թշնամին հետ է մղվել՝ կրելով մեծ կորուստներ: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառել է տակտիկական ավիացիա, բայց առանց հաջողության:

Կենտրոնական ուղղությամբ հակառակորդը դիվերսիա է կիրառել: Թշնամի դիվերսանտները փորձել են թափանցել հայկական դիրքեր: Հայկական հրետանու պատասխան գործողություններից հետո դիվերսանտները դիմել են փախուստի: Այս ուղղությամբ հակառակորդը գործել է գրեթե առանց զրահամեքենաների աջակցության:

Հարավում մարտերը շարունակվել են: Ռազմական գործողությունները տեղափոխվել են ավելի հարավ՝ մոտենալով Արաքս գետի հունին: Թշնամին չի կարողացել հաջողության հասնել՝ մեծ կորուստներ կրելով: Այս ուղղությամբ թշնամին օգտագործում է մեծ թվով հետեւակ, դիվերսանտների՝ օդային փոքր աջակցությամբ: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առավոտյան Հայաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ադրբեջանական ինքնաթիռ, ինչի մասին հաղորդվել է:

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մարտերը կատաղի են, բայց ուժգնությունն ավելի քիչ է, քան անցյալ օրերի առավել կատաղի մարտերինը:

Արծրուն Հովհաննիսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին