Հոկտեմբերի 23-ին, ժամը 04:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 85 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:09-ին, մարվել՝ 05:30-ին: Մասամբ այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։