f

Անկախ

Զինվորը գրքից կարևոր է. սևազգեստ մայրերը պահանջում են վարչապետի հետ հանդիպում


Այսօր՝ փետրվարի 20-ին, սևազգեստ մայրերը կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առաջ: Նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Սևազգեստ մայրերը Ալեն Սիմոնյանին խնդրեցին միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի և լսի իրենց․ «Մենք պարոն Փաշինյանին չենք հետաքրքրում։ Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ։ Այսքան զինվորների սպանությունը վերջապես պետք է կագնենցնե՞ն, թե՞ չէ։ Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհը չէր լինի։ Թող չասեն դժբախտ պատահար է, ինքնասպանություն է, հիվանդություն է, հիվանդ էր, թող չտանեին բանակ։ Զինվորը զինվորին չի սպանում, սպանել են սպաները։ Միջնորդեք, թող մեզ հետ հանդիպի պարոն Փաշինյանը։

Մենք պետք է լուրջ ձեւով իր հետ խոսենք, սենց շարունակվել չի կարող, ինչքա՞ն մենք պետք է անտարբերության մատնված լինենք։ Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի, թող մեզ ընդունի։ Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի, զինվորը գրքից կարեւոր է։ Միջնորդեք, որ մեզ ընդունի եւ թող ներկա լինեն գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը, պաշտպանության նախարարը, որը հիմա արհամարած ունի բոլոր ծնողներին։ Ինչի՞ Դավիթ Տոնոյան, ինչի՞ քո տղեն ինքնասպան չի լինում, իմ տղեն ինքնասպան ա եղել»,-նշեցին սեւազգեստ մայրերը։

Ալեն Սիմոնյանը խոստացավ միջնորդել, որ Նիկոլ Փաշինյանը ընդունի նրանց։ Քիչ առաջ էլ Սիմոնյանը մոտեցավ ծնողներին ու տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին փոխանցել է ակցիայի մասնակիցների խնդրանքը, իսկ Փաշինյանը պատասխանել է, որ տեղյակ է ակցիայի մասին: Իսկ թե երբ կհանդիպի վարչապետը ցուցարարների հետ, Սիմոնյանը հստակ չգիտեր:

Նշենք նաև, որ կառավարության դիմաց հավաքվել էին նաև իրավապաշտպաններ և քաղաքացիներ՝ կառավարության նիստից անմիջապես հետո պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։

 

ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան Ալեն Սիմոնյան Բողոքի ակցիա

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին