f

Անկախ

Ֆրանսիայի հայերի ակցիայի ժամանակ վիրավորված հայ տղայի վիճակը ծանր է. նրան թուրքերը հարվածել էին հետեւից մուրճով


Ֆրանսիայի հայերի ակցիայի ժամանակ վիրավորված հայ տղայի վիճակը ծանր է: Այս մասին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ հիմա ճանապարհը բացում են եւ գնան հիվանդանոց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ, որտեղ նրանք փակել էին Վալանս տանող մայրուղին եւ պահանջում էին Ֆրանսիայի իշխանություններից սանձել Թուրքիային ու Ադրբեջանին, նաեւ ճանաչել Արցախի անկախությունը, թուրքերի կողմից սադրանք է տեղի ունեցել:

Ակցիայի ժամանակ հետեւից կողմից հայերին են մոտեցել մի քանի թուրքե, ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի: Դրանից հետո հայերը պատասխան հարվածներ են հասցրել:

«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասել է հայ ցուցարարներից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշել է, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին:

Նշենք, որ երկար ժամանակ վիրավոր հայ ցուցարարը ընկած էր ասֆալտին եւ ի վիճակի չէր շարժվել:

Ժամանել են ոստիկաններ, նաեւ թուրքերի քանակն է ավելացել, ոստիկանները թույլ չէին տալիս, որ թուրքերն ու հայերը մոտենան իրար՝ հնարավոր բախումից խուսափելու համար:

Ի վերջո, հայ ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը, իսկ իրենք ուղեւորվեցին հիվանդանոց՝ իրենց վիրավոր ընկերոջը տեսակցության:

Ֆրանսիա Բողոքի ակցիա

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին