f

Անկախ

«Ներկայացվող թեման խիստ արդիական է». Հրայր Թովմասյան


2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանի եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով։ ՍԴ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ, դատավորների օգնականներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ, «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ներկայացուցիչներ։

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր Հրայր Թովմասյանը՝ ողջունելով Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած հյուրերին, ինչպես նաեւ քննարկման մասնակիցներին։ Հրայր Թովմասյանը խոսել է նաեւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ շուրջ երկու տասնամյակից ավել արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով դրա դրական արդյունքներն ու ընձեռած հնարավորությունները։

Նա նաեւ նշել է, որ ներկայացվող թեման խիստ արդիական է եւ քննարկման արդյունքները օգտակար կարող են լինել հետագա աշխատանքային գործունեության համար։ Քննարկման հիմնական բանախոսը Բոնի համալսարանի Իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Քրիստիան Հիլգրուբերն էր։ Քննարկման ընթացքում մեկնաբանություններով հանդես է եկել նաեւ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտո Լուխթերհանդթը։

Զեկուցողները պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին, որին հաջորդել է մտքերի փոխանակությունը։

Սահմանադրական դատարան Հրայր Թովմասյան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին