f

Անկախ

Քննարկվել են հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները և դրանց վերացման ճանապարհները


Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել «Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները եւ դրանց վերացման ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում:

Արարատի և Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչները նշել են, որ հատկապես հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերը նախկինում շատ քիչ են մշակվել, քիչ քանակությամբ անձինք ենք անցել հատուկ պահպանվող տարածք և նրանց բավարարել է գործող անցագրային ռեժիմը: Սակայն այսօր մշակվող մոտ 10 հազար հա հողատարածքում գյուղացիներն աճեցնում են բազմամյա կուլտուրաններ՝ խաղող, լոլիկ, ինչպես նաեւ բոստանային կուլտուրաներ՝ սեխ, ձմերուկ, որը շատ աշխատատար է եւ մեկ ընտանիքը չի կարողանում այն ամբողջությամբ մշակել, ուստի անհրաժեշտ են լինում օգնող ուժեր: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի խոսքով՝ սահմանված անցագրային ռեժիմը դժվարություններ է ստեղծում այդ տարածքներ մուտք գործող անձանց համար, քանի որ առաջանում են կուտակումներ եւ հերթեր:

Հյուրերն առաջարկել են բարեփոխումներ կատարել համապատասխան օրենսդրության մեջ՝ հեշտացնելու այդ տարածքներում գյուղացիների մուտքն ու աշխատանքը:

Պատգամավորները բարձրացված հարցը համարել են անհետաձգելի եւ արագ լուծում պահանջող:

Հանդիպման ավարտին Վարազդատ Կարապետյանը մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնք հանձնաժողովը կքննարկի ՀՀ կառավարության հետ: Առաջնային համարելով սահմանային անվտանգության պահպանումը՝ հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում իրենք կփորձեն լուծումներ գտնել՝ դյուրացնելու նշված տարածքներ մարդկանց ելումուտը:

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին