f

Անկախ

«Հրապարակ». Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից. ի՞նչ կապ նա ունի «Ֆլեշի Բարսեղի» հետ


«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին փաստի հրապարակումը նման կրքեր է հարուցել, խմբագրություն են դիմում տարբեր մարդիկ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» փաստեր են ներկայացնում։

Պապիկյանի պաշտոնական կենսագրականում ներկայացված է ԵՊՀ-ում սովորելու տարիների հասարակական գործունեությունը: Նշված է, որ 2009-2011թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, իսկ 2011-ին պարգեւատրվել է ԵՊՀ ուսխորհրդի արծաթապատ մեդալով: Մինչդեռ Պապիկյանն իր կենսագրության մեջ «մոռացել է» նշել մի ուշագրավ փաստ եւս՝ նա եղել է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ:

Այդ հիմնադրամի միջոցով Բեգլարյանը ֆինանսավորում էր ակտիվ երիտասարդներին: Դա մի յուրօրինակ «Բազե-2» էր, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում ՀՀԿ-ական «Բազե»-ի շարքերում հայտնվել, ընդգրկվում էին այստեղ:

Մենք զրուցեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի հետ։ Նա ասաց․ «Պապիկյան Սուրենը մեզ մոտ հաճախել է որպես մեր շահառու։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում միշտ լավ սովորող, ազգային նկարագիր ունեցող ուսանողներին ֆինանսավորել է՝ մրցութային կարգով։ Այսինքն՝ ուսանողները եկել են, մենք մրցույթ ենք հայտարարել, հարցազրույց են անցել, հարցաշար են լրացրել, ազգային թեմաներով ռեֆերատներ են գրել եւ շահել են իրենց ուսման վարձերը։ Պապիկյան Սուրենին ես շատ լավ հիշում եմ, նա շատ ազգային, շատ լավ դիմագիծ ունեցող երիտասարդ է եղել»։

Այսինքն, Բարսեղ Բեգլարյա՞նն է ֆինանսավորել հիմնադրամը։ «Բարսեղ Բեգլարյանն այս հիմնադրամի ստեղծողն է, ի սկզբանե՝ 2007 թվականից, երբ ստեղծվել է հիմնադրամը, ինքն է ֆինանսավորում առայսօր»,- պատասխանեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սուրեն Պապիկյան Բարսեղ Բեգլարյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին