Վրաստանում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 42 579-ի:
Այդ մասին վկայում են հատուկ տեղեկատվական պորտալի տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ ապաքինվել է 26 800 մարդ, COVID-19-ից մահացել են 342 հիվանդներ:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 46 միլիոնը։