f

Անկախ

Խաղաղապահական հանգույցը


Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ  Օ՛Բրայենը հայտարարեց, ոը Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյանհակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Մինչեւ այդ՝ նախագահ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում բարձրաձայնել էր ինչ որ ծրագրի մասին՝ արցախյան հակարմարտությունը հեշտությամբ լուծելու առումով։ Թրամփի հայտարարությանը նախորդել էր պետքարտուղար Պոմպեոյի հորդորը հայերին պաշտպանողական մարտեր մղելու։  

Ամերիկյան խառը ուղերձներ, որոնցից դժվար է ճշգրիտ հետեւություններ անել։ Ոչ շատ հեռու պատմական տվյալները նկատի ունենալով՝ ամերիկյան երկու նախաձեռնություն-ծրագիր այս օրերին հղումներ են հրավիրում։ Երկուսն էլ ընդհանուր գծերում համընկնում են։ «Տարածքների փոխանակման» տեսության մասին է խոսքը, որը թե՛ Քի Վեսթում եւ թե՛ Գոբլի ծրագրի շրջանակներում հրապարակայնացվեց։ Հիմա ակնարկված ծրագիրը պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա կարող է կառուցված լինել։ 

Ռազմական առումով գետնի վրա գրանցված ինտենսիվ եւ առաջնային նշանակություն ունեցող տարածքը Արցախի հարավն է։ Դա մի կողմից համընկնում է տարածքքների փոխանակման ծրագրի փիլիսոփայությանը, որն ի վերջո Թուրքիան Նախիջեւանի եւ Մեղրու վրա ցամաքայնորեն կապում է Ադրբեջանին․ մյուս կողմից արդիական հնչեղությամբ փոխում է Իրանի հետ սահմանի ռազմական կարգավիճակը։ Իսկ Իրանի սահմանային իրավիճակի փոփոխությամբ առաջին հերթին շահագրգիռ է ԱՄՆ-ը։ Այստեղ ակներեւ է թուրքական եւ ամերիկյան շահագրգռությունների  համատեղումը։ 

Խաղաղապահ զորքերի տեղակայման առաջադրանքը հետզհետէ ստանում է հրատապ հնչեղություն։ Մոսկվան պարզ դարձրեց, թե իր կողմից խաղաղապահ զորքեր, թեկուզ առաջին հերթին դիտորդական առաքելությամբ, կտեղակայվեն, եթե հակամարտող կողմերը համաձայն լինեն եւ դիմեն։ Անկարայի հակազդեցությունը չուշացավ․ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կարգավորման հարցում ունի այն բոլոր իրավունքները, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի։ Անկարայի առաջադրանքը ոչ միայն բանակցության մասնակցելն է, այլ նաեւ զորքեր ուղարկելը, ռուսական զորքերի տեղակայման դեպքում։ 

Ամերիկացի պաշտոնատարի առաջարկը՝ սկանդինավյան ուժեր տեղակայելու, ըստ էության վետո էր ռուսական զորքերի տեղակայման ծրագրին։  

Հրադադարից առաջ ստացվում է այն, որ ՌԴ-ն պատրաստակամություն հայտնում է խաղաղապահ առաքելություն իրականցնելու, եթե հակամարտող կողմերը համաձայն լինեն, Թուրքիան անմիջապես ասում է, եթե ռուսական զորքերը տեղակայվեն իրենց ուժերը եւս այնտեղ պիտի լինեն։ Թեհրանը գործող ձեւաչափին առընթեր տարածաշրջանային ուժերից բաղկացած խումբ է առաջարկում՝ 2+3  ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան +ՌԴ, Թուրքիա, Իրան) գուցե խաղաղապահների առումով՝ 3 ուժերի համակարգումով, իսկ ԱՄՆ-ը ինքն իրեն նաեւ բացառելով առաջարկում է այս բոլոր ուժերից բացի սկանդինավյան երկրներից առաջացնել խաղաղապահ ստորաբաժանումներ։ 

Հայկական կողմը, թե Արցախի նախագահի եւ թե՛ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների ճանապարհով եւ նույնիսկ ուղղակի, հայտնել է իր համաձայնությունը ՌԴ-ի կողմից խաղաղապահ զորքերի տեղակայմանը։ Բաքվի լռությունը այս առումով անհամաձայնություն է։ Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից այս մասին եղած բարձրաձայնումները նկատի ունենալով միայն Անկարան չէ, որ արգելակում է խաղաղապահների զուտ ռուսական բաղադրությանը։ 

Խաղաղության հաստատումը արգելակվում է խաղաղապահների շուրջ անհամաձայնությամբ։ Ըստ էության, անկախ կարգավիճակից, տարածքների պատկանելիության խնդիրներից, ցեղային զտումների վտանգից եւ նույնիսկ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքների սկզբունքներից, բուն խնդիրը ազդեցության գոտիների պահպանման, չեզոքացման եւ փոխհակակշռման գործողություններով է պայմանավորված։ Խաղաղապահների բաղադրության շուրջ միջազգային համաձայնությամբ է պայմանավորվում բովանդակային բանակցությունների վերսկսումը։ 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Շահան Գանտահարյան   խաղաղապահներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին