f

Անկախ

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում` նոյեմբերի 2-ից 3-ը


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 2-ից 3-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC և CNN լրատվական գործակալությունները նշված ժամանակահատվածում չեն անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 5 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործության հնարավորության մասին: Գործակալությունը նաև գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լրատվամիջոցը նշել է նաև, որ Ռուսաստանն կդիտարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական առաջարկը՝ հրադադարի ռեժիմ հաստատելու 3 ձախողված փորձից հետո։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 հոդված։ Լրատվականը նկարահանել է Արցախում զինվորների մկրտության արարողությունը։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին․ «Մեզ իհարկե անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- նշել է Լավրովը:

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 1 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը նշել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը մեկ ամսից ավելի է, որ կրկին պատերազմում են Լեռնային Ղարաբաղի շուրջ: Հրադադար հաստատելու 3 փորձերը ձախողվել են, իսկ հակամարտությունն արդյունքում տուժում են խաղաղ բնակիչները»:

Մեդիա պաշտպան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին