f

Անկախ

Լեռնային Ղարաբաղ՝ Էրդողանի և Ալիևի «մեծ խաղը». Ստանիսլավ Տարասով


Հեղինակը համարում է, որ արցախյան պատերազմի միջազգայնացման նշաններ են երևում: Անկարան սկսել է անդրկովկասյան ռազմաճակատում գործի դնել Լիբիայի և Սիրիայի գործողությունների սխեման՝ «նրանք կամ մենք» կարգախոսով՝ «քրիստոնեական» Արևմուտքը հակադրելով «իսլամական» Արևելքին, խաղի մեջ ներքաշելով ջիհադիստներին: Իրադարձությունները լայն աշխարհաքաղաքական  համատեքստ են ձեռք բերում ողջ Մեծ Մերձավոր Արևելքի մասշտաբով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտությունում օտարերկրյա վարձկան զինյալների մասնակցության միջազգային հետաքննության հույս է հայտնել: Նա իր ֆեյսբուքում գրել է հետևյալը. «Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը, և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»: Հավելել է նաև, որ հայկական կողմն արդեն ունի դրա ապացույցները:

Այդ հայտարարությունը դատարկ տեղը չի հայտնվել: Բաքուն կտրականապես հերքում է ղարաբաղյան պատերազմում օտարերկրացիների օգտագործումը, մինչդեռ առկա են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի  հատուկ ծառայությունների պաշտոնական հայտարարությունները, լրագրողների վկայությունները, մասնավոր հետաքննությունների տվյալները:

Վարձկաններին պատրաստելու, տեղափոխելու և վարձելու մասին գրել են ռուսական «Կոմերսանտ» թերթը, բրիտանական The Guardian-ը և The Independent-ը, ամերիկյան The Wall Street Journal-ը և Foreign Policy ամսագիրը: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, լայնածավալ տեղեկություններ են հավաքել Conflict Intelligence Team հետաքննական խմբի ակտիվիստները՝ միաժամանակ կատարելով վարձկանների տեղանշումը: Խոսքը հիմնականում թրքամետ Սիրիայի ազգային բանակի (SNA) զինյալների հավաքագրման մասին է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում, որոնք Թուրքիայի վերահսկողության տակ են: Վարձկանների ընդհանուր թիվը, ըստ տարբեր պարբերականների գնահատականների, տատանվում է հազարից մինչև մեկուկես հազար մարդու սահմաններում:

Այս թեման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հեռախոսազրույցի առարկան է եղել: Վերջերս խոսում էին նաև «աֆղանական հետքի» մասին, իբր Թուրքիայի նախագահը պայմանավորվել է Գուլբեդդին Հեքմաթիյարի հետ, որպեսզի զինյալներ ուղարկի որպես օգնություն ադրբեջանական զինվորներին: Աֆղանստանի իսլամական կուսակցությունում, որը ղեկավարում է Հեքմաթիյարը, հերքել են այդ տեղեկությունները: Սակայն 1994 թ. աֆղաններն արդեն կռվել են Ղարաբաղում Ադրբեջանի կողմից և դարձյալ Հեքմաթիյարի հետ համաձայնությամբ: Ներկայումս Քաբուլը պաշտոնական մակարդակով հանդես է եկել պատերազմում Բաքվին աջակցելու հայտարարությամբ: Ի պատասխան Երևանը պահանջեց զրկել Աֆղանստանին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակից այն հիմնավորմամբ, որ Աֆղանստանի ԱԳՆ հայտարարությունները խթանում են «թուրք-ադրբեջանական ագրեսիան»:

Ղարաբաղյան հակամարտությունը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակվում է, և դրանում վարձկանների մասնակցության հավանականության հարցը մնում է առկախ: Եվ այդ պատերազմը միջազգայնացման նշաններ է ցույց տալիս, սկսում է մտնել մեծ տարածաշրջանային աշխահաքաղաքականություն: Մեկնաբանելով իրավիճակը՝ սաուդյան Asharq Al-Awsat  պարբերականը վտանգ է տեսնում այն առումով, որ Էրդողանը սկսել է այսպես կոչված անդրկովկասյան ճակատ տեղափոխել Լիբիայի և Սիրիայի գործողությունները «նրանք կամ մենք» կարգախոսով, այսինքն՝ քրիստոնեական Արևմուտքը կամ իսլամական Արևելքը, խաղի մեջ մտցնելով ջիհադիստներին թե՛ Հունաստանի դեմ Արևելյան Միջերկրական ծովում,, թե՛ քրդերի դեմ Սիրիայում և թե՛ Հայաստանի դեմ Անդրկովկասում: «Դեպքերի զարգացումը նման սցենարով,- կարծում է պարբերականը,- մելուսացնում է Թուրքիան (և Ադրբեջանը-Ս.Տ.) ոչ միայն Արևմուտքից, այլև արաբներից ու պարսիկներից Իրանում, ի լրումն ավելի փոքր էթնիկ խմբերին, որոնք թեպետ և մուսուլման են, չեն կարծում, որ Թուրքիան պետք է որոշի իրենց ճակատագիրը, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակներում»: Օրինակ՝ իրանական ադրբեջանցիները, որոնք Իրանի բնակչության 25 տոկոսն են կազմում, «առաջնորդվում են հայրենասիրությամբ և էթնիկ պատկանելությամբ, բայց ոչ կրոնական»: Ի դեպ, այդ մասին շատ բաց է խոսում Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթթահ Հալիլ Աս-Սիսին՝ կանխատեսելով ղարաբաղյան պատերազմի երկրարաձգումը և դրա ազդեցությունը տարածաշրջանի իրադարձությունների ընթացքի վրա:

Շատ բան պարզ կդառնա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, անկախ այն հանգամանքից՝ Դոնալդ Թրամփը կհաղթի, թե Ջո Բայդենը: Եթե վերջինս, ապա նա կկապի Էրդողանի ձեռքերը, եթե առաջինը, ապա վաղ թե ուշ կսկսեն կապել Էրդողանի ոտքերը: Ընդ որում, չարժի մոտ ժամանակներս սպասել Անկարայի և Եվրոպայի պառակտման հաղթահարմանը: Եվրոպական փորձագետների կարծիքով՝ «իրադարձությունները լայն աշխարհաքաղաքական համատեքստ են ձեռք բերում, քանի որ Թուրքիան ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը երբեմնի օսմանյան տարածքներում, իսկ Եվրոպան փորձում է հակազդել դրան»: Մի բան, որ նպաստում է թուրքական հիշողությունների թարմացմանը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին եվրոպական տերությունների՝ Օսմանյան կայսրության ոչ միայն ոչ թուրքական, այլև բուն Թուրքիայի հատվածներն անջատելու քաղաքականության մասին:

Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ «մեծ խաղ» է սկսել Մեծ Մերձավոր Արևելքում: Բայց դա  տարածաշրջանային և արտաքին մյուս խաղացողներին պատասխան գործողությունների դժվարին երկընտրանքի առջև է դնում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան պատերազմին, ապա այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մեկ կամ երկու կողմն էլ ուժասպառ կլինեն կռվի դաշտում: Եվ դա գուցե կդառնա նոր սկզբի մեկնարկը:

Ստանիսլավ Տարասով

3 նոյեմբեր 2020

 Աղբյուրը՝ ИА REGNUM.

 

Աշխարհում արցախյան պատերազմ REGNUM Ստանիսլավ Տարասով

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին