f

Անկախ

ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Արցախի նախագահական եւ ԱԺ ընտրությունների վերաբերյալ


Արցախի Հանրապետության առաջիկա նախագահական եւ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, հայտարարություն է տարածել Արցախի Ոստիկանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ, ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական եւ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան: Վերոհիշյալ դաշտում անհամաձայնության եւ օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ քաղաքակիրթ եւ օրինաչափ ընթացակարգից դուրս ոչ իրավաչափ կամքի արտահայտումն զուգորդվում է բազմաբնույթ վարչական իրավախախտումների կատարմամբ, որի պարագայում կամա թե ակամա իրական սպառնալիք է արտահայտում հասարակության անվտանգության ոլորտում:

Ոստիկանությունը կոչված է անվերապահորեն կանխարգելել հասարակության անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի ոտնձգությունները եւ օրինախախտների նկատմամբ լինելու է խստապահանջ:

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից՝ առհասարակ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից դուրս գործողություններ կատարելուց»:

Արցախի Հանրապետություն ոստիկանություն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին