f

Անկախ

Պետական բյուջե է մուտքագրվել 512.349.241 ՀՀ դրամ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին


Տեսչական մարմինը կարևորելով տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու հնարավոր խախտումների կանխարգելումը Երևան քաղաքում ու ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցել են 80-ից ավել տնտեսավարող սուբյեկտների,  17 հասարակական կազմակերպությունների, 3 որսորդական միավորումների, 10 կոմունալ ծառայություն ՀՈԱԿ–ների, 15 ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների և/կամ ներկայացուցիչներ, հանդիպումների ընթացքում տրամադրվել են նաև տեղեկատվական-խորհրդատվական նյութեր ու բուկլետներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում առաջին անգամ ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության արտադրության «ВЗЛЕТ» ապրանքային նշանի շարժական ուլտրաձայնային հոսքաչափ, որի հետագա շահագործման արդյունքում կիրականացվի առավել ճշգրիտ հաշվառում ճնշումային փակ խողովակաշարերով ջրառ իրականացնող տնտեսավարողների կողմից ջրօգտագործման ծավալների և պետական բյուջե փաստացի վճարների չափերի հաշվարկման համար։ Ինչպես նաև առանց ջրաչափական սարքերի ջրօգտագործող տնտեսավարողների նկատմամբ կհաշվարկվեն ջրօգտագործման թույլտվության ծավալների գերազանցման մասով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները։ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, փոխոխություններ են կատարվել Տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերում, նաև ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման և  ջրերի հաշվառման այլընտրանքային կարգերում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է 2020 թվականի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը։

Գործարկվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կայք էջը և թեժ գծի 119 հեռախոսահամարը։ 

ՀՀ վարչապետի հանձնարարականների, պետական այլ մարմիններից ստացված գրությունների, դիմում-բողոքների և այլ հիմքերով Տեսչական մարմինը վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով իրականացրել է թվով 160 ստուգում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում արձանագրվել է թվով 1863 իրավախախտում, վարչական տույժի են ենթարկվել 914 անձ։

2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Պետական բյուջե է մուտքագրվել 512.349.241 ՀՀ դրամ:

        Շարունակվում է նաև իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, 2019 թվականի ընթացքում նրանց ուղարկված նյութերի թիվն հասել է 820-ի՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել՝ 1.485.809.280 ՀՀ դրամ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին