f

Անկախ

«Մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք. մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել». Նաիրա Զոհրաբյան


ԱԺ շենքում գտնվող մեր հայրենակիցներին, հարազատներին կոչ եմ անում հանդարտվել, ոչինչ չվնասել. չկա անլուծելի հարց, անգամ առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերը լուծելի են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթին դեմ քաղաքացիները խորհրդարանի շենքում են:

«Եթե ուզում ենք հրավիրել արտահերթ նիստ` խնդրում ենք մեր հայրենակիցներին դահլիճից դուրս գալ: Ընդհանրապես շենքում լինելու անհրաժեշտությունը չկա: Բայց արտահերթ նիստի համար պետք է նաեւ քվորում ապահովվի եւ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորները միասին չեն կարող ապահովել քվորումը: Անհրաժեշտ է նաեւ «Իմ քայլի» պատգամավորների առնվազն 25 հոգու ներկայությունը: Բայց «Իմ քայլի» մեր գործընկերները վստահ պետք է լինեն, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը միանշանակ ապահովված է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այժմ փորձում են իրավաբանների հետ քննարկել՝ որքանո՞վ ԱԺ-ն իրավասու է չեղարկել ստորագրված հայտարարությունը: «Բայց անգամ չլինելով ոչ իրավաբան՝ ես կարծում եմ, որ մենք խորհրդարանական պետություն ենք եւ բոլոր որոշումները պետք է կայացվեն այս դահլիճում»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, որ Արցախի հարցում որեւէ որոշման դեպքում ինքը հրապարակում կկանգնի ժողովրդի առջեւ եւ ժողովրդի հետ միասին կորոշի՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ ոչ:

«Հիմա հարց. ի՞նչ եղավ, որ ժողովրդի հետ, 3 միլիոն վարչապետների հետ հարցը չքննարկվեց, ի՞նչ եղավ, որ չեկաք հրապարակ եւ ժողովրդին չասացիք՝ լուծումը սա է, տարբերակը սա եւ չստացաք ժողովրդի քվեն՝ այս լուծմանը գնալու համար:

Ես չգիտեմ ինչ ելք է եղել կամ չի եղել: Երբ որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից եւ հունիսի 5-ից ասում էր՝ ի՞նչ եք խոսում, Ի՞նչ եք բանակցում, մեզ ասում էին՝ «ինչ ուզում ենք, այդ էլ բանակցում ենք, դուք ո՞վ եք, որ իմանաք՝ ի՞նչ ենք բանակցում», «ես սկսում եմ զրոյական կետից»: Քանիցս  ասել ենք՝ այդ ի՞նչ եք բանակցում լիֆտերում ձեր կիրթ գործընկեր Ալիեւի հետ: Հիշո՞ւմ եք, չէ, Նիկոլ Փաշինյանն ասում էր կիրթ է Ալիեւը: Մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ 17 կուսակցությունների ղեկավարները գիտեին, որ հանգուցալուծումը գնում է սրան, այդ պատճառով էին իրենց հայտարարությամբ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ամբողջ ֆեյք-ինդուստրիան, պետական ռեսուրսները ուղղորդվել էր իրենց դեմ՝ արտաքին թշնամուն, թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական տանդեմը թողած: «Սա անառողջ մթնոլորտ էր, 2,5 տարի երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտն էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ մեր երկրում այլեւս ճամբարների չպետք է բաժանվեն, սեւեր ու սպիտակներ չպետք է լինեն, բոլոր հարցերը պետք է լուծվեն իսկապես համերաշխության եւ համազգային համախոհության մթնոլորտում:

ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ այս պահին չունի պատրաստի դեղատոմսեր, թե ինչ է հնարավոր անել:

«Մենք հիմա պատրաստում ենք որոշման նախագիծ, որովհետեւ առանց դրա արտահերթ նիստ հրավիրել հնարավոր չէ: Մենք էստեղից չենք գնալու, սպասելու ենք, որ մեզ կմիանան «Իմ քայլի» մեր գործընկերները եւ հրավիրել արտահերթ նիստ»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին