f

Անկախ

Բա ինչի՞ չգնաց հրապարակ, չխորհրդակցեց 3 մլն վարչապետերի հետ․ թույլ չենք տալու քաղաքացիական պատերազմ․ Նաիրա Զոհրաբյան


Ոչ, անակնկալ չէր, ցավոք մեզ համար պատերազմի վերջին օրերին տեսանելի էր, որ ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը կանգնեցնելու է Հայաստանին ու Արցախին այս իրավիճակի առջև։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք փորձեցինք ահազանգել, մենք երկու անգամ գրավոր դիմեցինք Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդիպում, որովհետև մենք տեսնում էինք, թե ինչ է ճակատում կատարվում, ինչ տարածքներ ենք կորցնում և երբ իշխանական քարոզիչները հերոսաբար ստում էին, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, ընդամենը մեկ ժամ առաջ Արցախի նախագահը պաշտոնապես հաստատեց, որ Շուշին մասնակի մենք կորցրել ենք նոյեմբերի 5-ին, իսկ ամբողջապես՝ նոյեմբերի 7-ին։ Առ այսօր իշխանությունը ստում է, որ Շուշիի  համար մարտերը շարունակվում են»,- նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ժողովրդի համար շոկ էր, որովհետև ժողովուրդը «սնվում էր» Արծրուն Հովհաննիսյանի զտված ինֆորմացիաներով։

«Ես չեմ մեղադրում Արծրուն Հովհաննիսյանին, նա պատվեր է կատարել, ես իր փոխարեն նման պատվեր չէի կատարի։ Ես հասկանում եմ, որ փորձել է ոգին բարձր պահել, բայց չեմ կարծում, որ ոչ ճշմարիտ տեղեկատվություն տալը  ազնիվ էր»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամվորը կոչ է անում զսպել էմոցիաները, համախմբվել և այս իրավիճակում ռացիոնալ լուծումեր գտնել։

«Բայց գիտե՞ք ինձ ինչն է զարմացնում․ ես հետևում եմ Նիկոլ Փաշինյանի՝ ստորագրումից հետո արված մի քանի լայվերն ու գրառումները  և ինձ զարհուրեցնում է, որ ինքն ասում է՝ հողեր հանձնողները պիտի պատժվեն, ո՞ւմ է ասում, ինձ շատ հետաքրքիր է։ Այո, պիտի պատժվեն, հայ ժողովուրդը պահանջելու է  պատիժ բոլոր նրանց համար, որոնք հող են  հանձնել։ Կամ էդ պոպուլիզմը, թե վրեժ պետք է լուծենք, գնացեք սա արեք, նա արեք, ԲՀԿ-ի անունն է տալիս, բավական է արդեն, եթե ինչ-որ ժամանակ էդ դեմագոգիան, պոպուլիզմը անցնում էր, որովհետև ժողովրդի մեջ մի հատված կա, որ այ թալանը բերեցին և այլն, ոգևորվում ընկնում էին էքշնի մեջ, հասկանո՞ւմ եք, որ այս անգամ այլևս չի աշխատելու»,- նշեց Նաիրա Զոհրաբյնաը։

Տեղի ունեցածի համար Նաիրա Զոհրաբյանն իշխանությանն է պատասխանատու համարում։

«Մի փորձեք հանրության մեջ շերտեր գտնել, որոնց մեջ կարթնացնեք վատագույն բնազդները և երկրում քաղաքացիական պատերազմ կհրահրեք, մենք թույլ չեն տալու, այն ինչ եղավ՝ բավարարար է։ Թույլ չենք տալու ժողովրդին նորից հանեք ժողովրդի դեմ, սևի սպիտակի բաժանեք, վրեժի կոչ եք անում։ Էդ ի՞նչ վրեժի կոչ եք անում, Դուք ընդհանրապես իրավունք ունենք հիմա ինչ-որ կոչ անել»,- վրդովված ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին չկա որևէ լուծում, բայց խոստացել էր, որ երբ լինի,  կգա հրապարակ ու 3 մլն վարչապետերի հետ կխորհրդակցի։

«Բա ինչի՞ չգնաց հրապարակ։ Հարցնում էին՝ ի՞նչ եք բանակցում, ԱԺ ամբիոնից ասում էր՝ ինչ ուզում եմ բանակցում եմ, ձեզ չպետք է հաշվետվություն տամ, հետո էլ ասում էր՝ չենք բանակցում, հետո էլ ասում էր՝ Ալիևը կիրթ է, հետո էլ ասում էր՝ ես սկսել եմ զրոյական կետից, սա՞ էր Ձեր զրոյական կետը»,- հավելեց նա։

Նաիրա Զոհրաբյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին