f

Անկախ

Այսօր՝ 1 տարի ու 7 ամիս անց տեսնենք, թե ուր հասան Նիկոլ Փաշինյանի՝ «նոր կետից սկսած» բանակցությունները


2019-ի ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսում է նոր կետից. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարեւոր է»

Այսօր՝ 1 տարի ու 7 ամիս անց տեսնենք, թե ուր հասան Նիկոլ Փաշինյանի՝ «նոր կետից սկսած» բանակցությունները։

Հիմնվում եմ ՀՀ վարչապետի կայքում հրապարակած ռուսերեն փաստաթղթի վրա, որի տակ նա, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը դրել են իրենց ստորագրությունները։

Բլա-բլա-բլաները բաց եմ թողնում, միայն այն, ինչ ամենակարևորն եմ համարում...

Ըստ ՀՀ վարչապետի կայքում հրապարակած հայտարարության տեքստի.

...

Կետ 2 և 6. Մինչև նոյեմբերի 15-ը (մոտակա 5 օրում) հանձնում ենք Ադրբեջանին Քարվաճառի շրջանը, Աղդամի շրջանը՝ մինչև նոյեմբերի 20-ը (մոտակա 10 օրում), մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի «միջանցքը» մնում է 5կմ լայնությամբ, բայց չպիտի անցնի Շուշիով։

3. Շփման գծում և Լաչինի մայրուղու վրա տեղակայվում են 1960 հոգի ՌԴ «խաղաղապահներ», միայն հրազենով, առանց հրետանու, առանց ՀՕՊ միջոցների և ծանր զրահատեխնիկայի։ Այդ մայրուղու վրա հայկական որևէ ուժերի տեղակայման մասին որևէ տեղեկություն տեքստում չկա։

4. Խաղաղապահները կմնան 5 տարի, եթե կողմերից մեկը դեմ չլինի, ապա ևս 5 տարով կերկարաձգվի իրենց ներկայությունը։ Եթե դեմ եղավ, ապա խաղաղապահները պիտի դուրս բերվեն։

Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։

7. Ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց հին բնակության վայրերը Լեռնային Ղարաբաղում (օրինակ՝ Ստեփանակերտ, Կրկժան, Մալիբեյլի, Խոջալի ևն)։ Տեսականորեն՝ հայերն էլ կարող են վերադառնալ իրենց հին բնակության վայրերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ (օրինակ՝ Հադրութ)։

8. Գերիների և մարմիանների փոխանակում։

9. Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ Մեղրիով անցնող ճանապարհով, որը վերահսկելու են ռուս սահմանապահները։ ՀՀ-ն պետք է երաշխավորի այդ ճանապարհով ադրբեջանցիների տեղաշարժի անվտանգությունը։

Ամբողջությամբ տեքստը կարող են կարդալ ՀՀ վարչապետի կայքում, հղումը՝ մեկնաբանություններում։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում համաձայնագիր հրադադարի մասին Արցախ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին