ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել և հայտնել նախագահական ընտրությունների արդյունքի համար պայքարում «մեծ առաջընթացի» մասին: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք մեծ առաջընթաց ունենք: Արդյունքները կհայտնվեն հաջորդ շաբաթ: Եկեք Ամերիկան կրկին հզորացնենք», - գրել է Թրամփը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները ՝ ABC News, FOX News, CNN, AP և NBC, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել: