f

Անկախ

,,ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ,, հայրենասիրական կազմակերպության կոչը


,,Ազգային ճակատ,, հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որի ստեղծման նպատակն է նպաստել՝

● Հայոց ազգային գաղափարաբանության ձևավորմանը և ազգային պետության կերտմանը,

● Ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի Հայոց ազգային բնավորության և ազգային ներուժի համախմբմանն ու զարգացմանը,

● Հայաստանի Հանրապետության և հայ ազգի նկատմամբ միջազգային բարենպաստ վերաբերմունքի և կարծիքի ձևավորմանը։

Միանալով ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությանը և նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրված հայտարարության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև հայտարարության ստորագրմամբ Արցախի Հանրապետության հայության՝ որպես բնիկ ժողովրդի գոյապահպանության և կեցության համար ստեղծվող իրական վտանգները, հայ ազգասեր և հայրենապաշտ զավակներին Հայաստանում և Հայկական սփյուռքում, կոչ է անում՝

ա/ անհապաղ պահանջել հրավիրելու ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած ոչ հայանպաստ հայտարարության իրավազորությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը,

բ/ անցկացնել Հայաստանի Հանրապետությունում նոր խորհրդարանական ընտրություններ,

գ/ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական, քաղաքական կազմակերպությունների և Հայ Առաքելական եկեղեցու, հայ կրոնական հարանվանությունները ներկայացնող կազմակերպությունների հետ խորհրդակցելով՝ նրանց առաջարկությունների հիման վրա ստեղծել ժամանակավոր կառավարություն,

դ/ Հայաստանում և Հայկական սփյուռքում ստեղծել ,,Ազգային միասնության ճակատ,, համահայկական շարժում՝ ձևավորելով շարժման համակարգման կազմակերպական մարմին,

ե/ Հայաստանի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում հրավիրել հայկական քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդաժողովներ՝ քննարկելու համար Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և նպաստելու դրա հանգուցալուծմանը ՝ ազգային համաձայնության , միասնության, համախմբման հիմքի վրա, ուղենիշ ունենալով ազգային ջանքերի և կարողությունների մեկտեղմամբ պայքարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար:

ՖԲ Գրառում կոչ Նիկոլ Փաշինյան Գևորգ Գևորգյան հրադադարի համաձայնագիր

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին