f

Անկախ

Իշխանությունը չունի իրավիճակը հաղթահարելու ծրագիր․ փոխարենը մատուցում են մանիպուլյացիոն արդարացումներ. «Մեկ Հայաստան»


«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ Հայատանի Հանրապետությունն այսօր գտնվում է չափազանց խորը սոցիալ քաղաքական, սոցիալական և տնտեսական ճգնաժամի մեջ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

Իշխանությունները տապալել են իրենց աշխատանքը բոլոր բնագավառներում։ Այսօր ունենք տանուլ տված պատերազմ, հայրենիքի կորուստ, թշնամու առաջ ստորացուցիչ և անվերապահ կապիտուլյացիայի փաստ, տասնյակ հազարավոր տեղահանվածների և փախստականների առկայություն, որը առաջիկա օրերին կավելանա ևս տասնյակ հազարներով։ Այս ամենի պատասխանատուն միանշանակորեն գործող իշխանություններն են։

Այս պայմաններում իշխանությունները չունեն իրավիճակը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու որևէ ծրագիր և պատկերացում․ փոխարենը հանրությանը մատուցվում են միայն իրենց անտեղյակությունը և իրավիճակի համար մեղավորությունը ուրիշի վրա բարդելու ինչ ինչ մանիպուլյացիոն արդարացումներ։ Հանրությունը չի կարող ունենալ որոշակի որևէ վստահություն, թե այս իշխանությունը ի վիճակի կլինի փոխել որևէ իրավիճակ և երկիրը դուրս բերել ժամ առ ժամ խորացող սարսափելի ճգնաժամից և ավելին՝ ոչ ոք վստահ չէ, որ առաջիկայում չենք ունենա նորանոր այլ կորուստներ։ Այս պայմաններում մեր կուսակցությունը՝ մտահոգ լինելով երկրի ապագայով և անվտանգությամբ, փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից և դրանով է պայմանավորված այն օրակարգը, որը առաջարկվել է հանրությանը և պահանջը գործող իշխանություններին։

Մեր կարծիքով գործող իշխանությունը այս մտահոգությունը և առաջարկները պետք է ընկալեր որպես իրեն մեկնած օգնության ձեռք։ Փոխարենը՝ իշխանությունները, ինչպես մեզ, այնպես էլ մյուս քաղաքական ուժերին, մեղադրում են հանուն իշխանության պայքար մղելու և իբրև թե ներքին անկայունություն հրահրելու մեջ։ Սրանով է պայմանավորված, մասնավորապես «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինայանի նկատմամբ սկսված շինծու քրեական հետապնդումը, որն իր բնույթսվ միայն և միայն քաղաքական է։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգ են երկրի և ժողովրդի ճակատագրով, միանալ 17 կուսակցությունների առաջարկով նախատեսված, այսօրվա հանդիպմանը, որը տեղի կունենա ժամը 17։00-ին Մատենադարանի մոտ»։

Մեկ Հայաստան կուսակցություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին