f

Անկախ

Սեփական իշխանությունը պահելու այսպիսի կատաղի դիմադրություն ես չեմ տեսել. Նաիրա Զոհրաբյան


Սեփական իշխանությունը պահելու այսպիսի կատաղի դիմադրություն ես չեմ տեսել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի հողերը հանձնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դեմ երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես այսպիսի անհույս ջղաձգմամբ պահել իշխանությունը ես չեմ տեսել, Արցախը հանձնելուց հետո։ Անել ամեն ինչ՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու, ժողովրդին ժողովրդի դեմ հանելու, հային հայի դեմ հանելու՝ ես չեմ տեսել։ Անտրամաբանական վիդեոներ են սարքում, ինչ-որ կամուֆլյաժ հագած դերասաններ, նայում ես՝ ոնց որ հենց նոր դուրս է եկել գեղեցկության սրահից, մատները մանիկյուր արած տղաներ, որոնք իշխանության լակեյների թիմում գտնվող դերասաններից մեկի մասովկայի խմբակից է։ Դրանց հագցնում են զինվորականի շորեր, նստեցնում են, այ մրազ, որ կանգնում ու սպառնում ես՝ հեսա առաջնագծից իջնեմ, հաշվեհարդար եմ տեսնելու նաեւ իմ հետ, սպասում եմ՝ Կալաշնիկովդ կիջնես, ես ու դու իրար հետ ենք խոսելու։ Կամ այս ՊՈԱԿ-ի տխմարները ինչ-որ ձայնային մեսսենջերով սեփական ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ են սկսել։ Նույնիսկ այն ամենաիմբիցիլ մասսան այլեւս չի հավատում այդ ձեր ծիծաղելի ձեր մեսսենջերներին։ Անիմաստ է կառչել իշխանությունից, համաշխարհային պատմության մեջ չկա եւ չի կարող լինել նախադեպ, երբ Արցախը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա։ Եթե այսքան երեխա է մեռել, այսպիսի տարածքներ ենք հանձնել, իմ կամ ընկերներիս ձերբակալությունը, կալանավորումն ինչ է այն մայրերի կսկիծի դեմ, որոնք կորցրել են իրենց որդիներին։ Հիմա ձեր հանձնած տարածքներում մարդիկ իրենց տներ վառում են, որ թուրքի փայ չդառնա, մարդիկ իրենց ծնողների, երեխաների շիրիմը գրկած դիմում են Կարմիր խաչ։ Լավ, էդ ինչքա՞ն թանկ բան է այդ իշխանությունը, որ ճանկռտելով կառչել եք իշխանությանը, ասում եք՝ եկեք համախմբվեք իմ շուրջ։ Էդ որ ձեր օֆիսներում ձեր խանութների պադվալներում համակարգիչները շարել եք, նստացրել եք ամիսը 120 հազար դրամով հազարավոր ֆեյքերի՝ մեր ընտանիքներ մտնել եք տալիս, ամենանողկալի բաներն եք գրել տալիս, ամենախուլիգան բաներն եք գրել տալիս։ Դուք ձեզ այլեւս փրկության հումանիտար միջանցք չեք թողել»,- ասաց պատգամավորը։

Նա շեշտեց, որ հիմա իշխանությունը պայքարում է ժողովրդի դեմ, որը, ըստ Զոհրաբյանի՝ թուլության նշան է. «Մեր երեկ ԱԺ-ի դիմաց լսեցինք, որ գիշերը ինչ-որ հագուստ են բաժանվելու իրեն կուսակցությանը։ Սա ուժի նշան չէ, սա թուլության նշան է, երբ արդեն սկսում ես պայքարել քո ժողովրդի դեմ։ Քեզ ասում են՝ Արցախը հանձնել ես, դու ասում ես՝ թալանը, քեզ ասում են՝ Արցախը հանձնել ես, դու ասում ես՝ զինվորները չցանկացան կռվել, փախան, սուտ է։ Հիմա արդեն բազմաթիվ իրական ազատամարտիկներ, զինվորներ, որոնց ասվել է զենքներդ հանձնեք, իջեք, հանձնում ենք, գալու են չէ՞, հո էն ձեր մանիկյուրով տղաները չե՞ն, ինձ էլ մեկը սպառնում էր՝ էդ միտինգ ես անո՞ւմ իմ  վարչապետի դեմ, հա, միտինգ եմ անում քո վարչապետի դեմ, այ տղա, հլը կգաս, կասեմ։ Փաշինյանը երեւի իր գրած փաստաթուղթը վատ է կարդացել։ Այնտեղ հստակ գրված է՝ ինչն ենք զիջում, վերջում էլ Շուշին շատ սիրուն բանալիով նվիրեցինք Ալիեւին»։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տեղեկատվություն կա՝ ԲՀԿ-ական պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին. «Հոդվածն են մտածում։ Միջազգային բոլոր կառույցներն արդեն իմ կողմից զգուշացված են, կլինեն հայտարարություններ եվրոպական կառույցների կողմից։ Մեզանից որեւէ մեկը չի ասել բան, որով դուք կփորձեք գործեր հարուցել։ 10-ից ավելի մեր գործընկերները, որոնք ձերբակալված են, նրանք քաղբանտարկյալներ են։ Իրեն ժողովրդավար հռչակած, ժողովրդի ամենաբարձր քվեով ընտրված ղեկավարի կողմից քաղաքական բանտարկյալների երկիր դարձավ»։

Զոհրաբյանը հայտնեց, որ կան քաղաքացիներ, որոնք իր նկատմամբ սպառալիքներ են հչեցնում, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Դատախազություն. «Հասցվում են նաեւ կյանքի սպառնալիքներ. վիզդ կկտրեմ, կմորթեմ եւ այլն։ Եթե ինձ հետ որեւէ բան պատահեց, դրա ողջ պատասպանատուն Նիկոլ Փաշինյանն է»։

Նա ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարվել է՝ «կյանքի գնով» իրավական հիմնավորում գտնել՝ ԲՀԿ-ական պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու համար. «Իմ տեղեկությամբ՝ դատախազն այս պահին դժվարանում է գտնել, որովհետեւ որեւէ սահմանադրական նորմ մենք չենք խախտել։ Կկալանավորեք, մենք նախապատրաստել ենք, թե Նաիրայից հետո ով է գալու, մյուսին որ կալանավորեք՝ ով է գալու. 3 միլիոն ժողովուրդ եք կալանավորելո՞ւ»։

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ այսօր պատմություն է գրվում, վաղը պատմության դասագրքերում Արցախի հողերը հանձնողների անունները գրվելու է. «Թույլ տվեք ձեր երեխաների, թոռների վրա դավաճանի խարանը չմնա։ Մենք հայրենիք ենք կորցրել, դրանից ավել էլ ինչ պիտի կորցնեինք որ էսօր ափսոսայինք մեր կյանքը։ Մենք Արցախ ենք կորցրել, ամեն ինչ պիտի անենք՝ Արցախը վերադարձնելու համար։ Էսօր որ իրենց զոմբիները տարածում են, թե մենք իշխանության կռիվ ենք տալիս, ժողովուրդ սթափ հարց եմ տալիս՝ ո՞ր քաղաքական ուժը հիմա կգնա ու կվերցնի իշխանություն, էս իրավիճակում ո՞ր քաղաքական ուժը կասի՝ ուզում եմ իշխանություն լինել, երբ գիտի՝ ժառանգելու է ծնկի բերված Արցախ, ժառանգելու է վաճառված Շուշի»։

Զոհրաբյանը կրկին դիմեց «Իմ քայլի» պատգամավորներին. «Մենք տեսանք, որ «Իմ քայլից» որոշ պատգամավորներ հայտարարեցին՝ իրենք տեղյակ չեն եղել, որ իրենց անունից հայտարարություն է տարածվել, որոշները հայտարարեցին, որ տեղյակ են եղել հայտարարության մի հատվածից, մյուս հատվածն իրենց հետ համաձայնեցված չի եղել։ Դիմում եմ «Իմ քայլի» պատգամավորներին՝ սիրելիներս, հարազատներս, մի դարձեք դավաճանության մասնակից, այստեղ պրինցիպի խնդիր չկա, մենք հայրենիք ենք կորցրել, գրում են մարդիկ ու հարցնում՝ կարո՞ղ եմ հորս գերեզմանը բերել կամ գնամ եկեղեցում վերջին անգամ մոմ վառեմ, անվտա՞նգ է ճանապարհը, ես զարհուրում եմ։ Նայում եմ՝ այսօր արդեն Շուշիում նամազ է հնչում, հայի համար սրանից ավելի վիրավորական բան չկա»։

Զոհրաբյանը շեշտեց, որ սոցիալական ցանցերում ֆեյքերի աշխատանքը ղեկավարում է անձամբ վարչապետ Փաշինյանը. «Ինքն անձամբ է ուղղորդում՝ որ ֆեյքն ում մասին ինչ գրի, որ ֆեյք կոորդինատորն ում մասին ինչ գրի, բոլորը գիտենք»։

Նաիրա Զոհրաբյան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին