f

Անկախ

- Այ ցավդ տանեմ հայրենիք ենք կորցնում, դու ոտիս ես նայում... Ես լավ եմ, հեսա դուրս գամ ու միանամ պայքարի...


Հանրահավաքից հետո գնացի ընկերոջս տեսնեմ...

Մոտ մի տաս օր առաջ առաջնագծից եկել էր տուն։ Ոտն էր թեթև վնասել։ Եկավ ու ասեց, որ մի քանի օր մնա ու հետ կգնա։

Մի քանի օր առաջ զանգեց ասեց նորից էի գնացել ու հետ եմ եկել, հիվանդանոցում եմ։

Այսօր գնացի տեսակցության։

Միակ հարցը որ տվեց.

- Ցավդ տանեմ, լավ ախար ո՞նց սենց եղավ, ո՞նց։ Ո՞նց մեր ժողովուրդը սրան բերեց իշխանության, ո՞նց Արցախը հանձնեց...

Հետո շարունակեց...

- Գիտես ես տարիներով պայքարել եմ թե՜ Նախագահ Քոչարյանի և թե՜ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Հավատացել եմ տարբեր ստերի։ Բայց էսօր հաստատ կարամ ասեմ, որ իրենք երկիր են պահել, իսկ սա հանձնեց։ Իրենք երկիր են կառուցել, իսկ սա քանդեց։ Իրենք մեզ հնարավորություն էին տալիս թուրքի վրա ծիծաղալ, իսկ սա ստիպեց թուրքից դեմք թեքել։ Ինչ ասեմ բռատ, սխալվել էի։

Մենք երկար խոսեցինք և միակ բանը որն իրեն հետաքրքրում էր դա մեր հայրենիքի ապագան էր։

Արդեն դուրս էի գալի մոտից, երբ այդ պահին կինը վերմակն էր ուղղում. Նկատեցի, որ մի ոտքը մասամբ անդամահատված էր... Թուքս կոկորդումս չորացավ... Չգիտեի ինչ ասեմ..

Ժպտալով նայեց վրաս ու ասաց.

- Այ ցավդ տանեմ հայրենիք ենք կորցնում, դու ոտիս ես նայում... Ես լավ եմ, հեսա դուրս գամ ու միանամ պայքարի...

Ինչ ասեմ... Փառք ու պատիվ մեր բանակին։ Ոչ թե "փախչող" բանակին այլ մինչև վերջ պայքարող բանակին։ Այն բանակին, որն ի տարբերություն քաղաքական ղեկավարությանը, արեց ամեն հնարավոր և անհնարինը...

Արա Վարդանյան ՖԲ Գրառում համաձայնագիր հրադադարի մասին խմբագրի ընտրանի

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին