f

Անկախ

Փշալարի վրայից անցնելը Նիկոլի կյանքի ամենամեծ հերոսությունն էր ու գագաթնակետը. Տարոն Տոնոյան


Ես չէի պատկերացնի, որ Ղարաբաղի կորստից հետո Ազատության հրապարակում այսքան քիչ մարդ պետք է լինի. ափսոսում եմ տղերքի թափված արյան համար, որ մարդիկ իրենց տանը նստած սպասում են, քանի դեռ կրակն իրենց տանը չի հասել. Այսպես որ գնա՝ հասնելու է, արթնացեք, ժողովուրդ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:

«Մենք պատերազմը տանուլ ենք տվել 1994 թվականի զինադադարը հաստատելու հաջորդ օրվանից, որովհետեւ հաջորդ օրվանից մենք չենք պատրաստվել հաջորդ պատերազմին այն լրջությամբ, որը պետք է կատարեինք: Մենք փողով ընտրություններ ենք արել, ընտրատարածքներից արկղեր ենք գողացել, մենք դասեր պետք է քաղենք: Եկավ ժամանակը, որ ժողովուրդը ոտքի կանգնեց մերժելու այդ հոռի երեւույթները: 70 տոկոս քվե տվեց այս ապաշնորհ իշխանությանը, բայց նրանք սկսեցին վհուկների որսը, ազգը սկսեցին կիսել սեւերի ու սպիտակների, եւ մեր պարտության սեւ ծաղկեպսակը իրենք դրեցին»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանի խոսքով, պարտվել են իշխանությունները, ժողովուրդը չի պարտվել. «Մեր զինվորը չի պարտվել: Ով կասի զինվորը փախել ա, նա էդ զինվորին չի տեսել, նա չի տեսել արյունաքամ զինվորին, ով հասնում էր հոսպիտալ, ասում էր՝ 4 ընկերներս մնացիր, իրենցից լուր չունեմ, ասում էր՝ 4-ից երեքը մինուճար են, բայց կռվել են: Ամոթ նրան, ով կասի՝ մեր զինվորը, մեր գեներալը չի կռվել: Տեսեք, թե մեր գեներալներից քանիցն են «բլիժնի բոյի» ժամանակ հրազենային վերքեր ստացել: Մեր բանակը կռվող բանակ է: Պատերազմի առաջին 7 օրում մենք տվել ենք սարսափելի մեծ կորուստներ, բայց նահանջել ենք ընդամենը մի քանի սանտիմետր:

Սա իշխանության կռիվ չէ, սա պոռթկում է հայրենիքի կորստի: Արթնացեք, հասկացեք, որ սրանով պատերազմը չի վերջանում, 2,5 տարի այս իշխանությունը փողոցային սուտասանի նման խաբել է մեզ, խոստացել է տնտեսական վերելքներ եւ մենք ունեցել ենք ոչինչ արդյունքում: Ինչ էր անում մեր իշխանությունը, երբ որ Թուրքիան զորավարժություններից հետո իր ամբողջ տեխնիկան ու անձնակազմը թողեց Ադրբեջանում: Իրենք փոխանակ ԱԹՍ-ներ, ՀՕՊ ձեռք բերեին, PR էին անում զինվորների ծնողների մոտ, որ տեսեք 4 տեսակ աղցաններ են ուտում մեր զինվորները»:

Բժիշկ-ազատամարտիկը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի գնալը ժամանակի խնդիր է. «Պետք է քաջություն ունենա, թող համարի, որ իր կյանքի ամենամեծ բարձրունքը ոչ թե փշալարն էր, որի վրայով անցավ, ես ակնկալում էի, որ պատերազմի ժամանակ իր ֆեյսբուքի էջը պետք է փոխի ու իր բետադինով դրջած եձռքն ու քայլող բոթասները, ու դնի զինվորի նկար, որը կռվեց հայրենիքի համար: Բայց իր համար փշալարերի վրայից անցնելը կյանքի ամենամեծ հերոսությունն էր ու գագաթնակետը:

Արդյոք գնացքը գնացել է, թե ոչ: Հավատացնում եմ՝ ոչ: Այս պայմանագիրը, որ ստորագրվել; է, ունի բազմաթիվ թերի կետեր, բազմաթիվ հարցեր կան շտկելու եւ այն վարչապետը, որն արժանացել է մեր թշնամական պետության նախագահի ծաղրանքին, ինչպե՞ս կարող է գնալ այդ նվաստացումից հետո գնալու այդ քանից հետո քննարկումներ անել: Անհնարին է: Նա ստորագրել է այն ժամանակ, երբ ռուսական զորքը դեռ Արցախում չէր: Այսօր ռուսական զորքն Արցախում է, հարկավոր է պինդ կանգնենք, մեր պայքարը շարունակենք եւ այդ կետերի մեջ բազմաթիվ կետեր կարող են փոխվել ի օգուտ մեզ, ի օգուտ Արցախի: Մենք չենք ուզում ունենալ

 Պրիմիտիվ, սուտասան վարչապետ: Նիկոլ հեռացիր»,-ասաց նա:

Տարոն Տոնոյան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին