f

Անկախ

Իմ առավոտվա հրապարակումից հետո զոհերի թիվը ևս 1000-ով ավելացրին. վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները. Միքայել Մինասյան


Նիկոլի իշխանությունը ծնողներին հանձնում է նրանց երեխաների դիերը՝ առանց որևէ արժանապատիվ գրության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ պատասխանելով ԱՆ-ի հերքմանը։

«Դավաճան վիժվա՛ծք, նրան սպասարկող տականքնե՛ր և մոլորյալ ապուշնե՛ր։

Գոնե ամոթ ունեցեք, լռե՛ք։ Չնայած դուք ամոթ չունեք, գոնե վախ ունեցեք։ Նույնիսկ հիմա եք շարունակում ստել ու մանիպուլացնել և չեք էլ նկատում, որ հերքելով հաստատում եք։

Իշխանությունը հայտնել է 1379 զոհի մասին։ Իմ առավոտվա հրապարակումից հետո զոհերի թիվը ևս 1000-ով ավելացրին։ 1000 հայ։ 1000 կյանք։ 1000 մահ։ Էլ չեմ ասում, որ հերքելով հաստատում են գրածս՝ արդարանալով, թե «...հակառակորդի մոտ մնացած դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել»։

Իրենց պետք է որևէ կերպ ինձ հերքեն, հետո թե ոնց կբացատրեն իրենց ստերը, այս պահին կարևոր չէ։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ սա ոչ թե ծանոթ ձեռագիր է, այլ արդեն 2.5 տարվա աշխատաոճ։

Սիրելի ժողովուրդ,

Ես երբեք չեմ հրապարակել չճշտված կամ մոտավոր տեղեկություններ։ Շատ անգամ կուզեի սխալված լինել, իսկ այս անգամ ամեն ինչ կտայի, որ սխալվեի։ Բայց ավաղ...

4750. այս թիվն ինձ ֆիզիկական ցավ է պատճառում։ Սա ես չեմ գրել ապացուցելու համար, որ Նիկոլը ստախոս է ու դավաճան։ Չեմ կարծում, որ հիմա որևէ մեկը դրանում կասկածում է։ Ինձ վիրավորում է, որ նրանք մանիպուլացնում են մեր անվերադարձ կորուստը, մահը՝ դարձնում աշխատանքային գործիք։

Եվ վերջում. բոլոր նորմալ երկրներում, երբ զինվորը զոհվում է մարտի դաշտում, պետությունը հայտնում է նրա մահվան հանգամանքները. որ օրն է զոհվել և որտեղ։

Ծնողները նույնիսկ այսօր չգիտեն իրենց զավակների մահվան հանգամանքները։ Որ օրը զոհվեց, ինչ էր պաշտպանում, որ քաղաքը, որ գյուղը։ Հայ ժողովուրդն իրավունք ունի իմանալու իրենց որդիների սխրանքները, որովհետև այդ սխրանքները պիտի դառնան պատմություն, փոխանցվեն սերընդեսերունդ։

Այդ տղերքը ուղղակի չեն սպանվել։ Նրանք իրենց կյանքն են դրել հանուն հայրենիքի։ Իսկ այսօր Նիկոլի իշխանությունը ծնողներին հանձնում է նրանց երեխաների դիերը՝ առանց որևէ արժանապատիվ գրության։ Հանձնում է որպես պատերազմի անխուսափելի հետևանք։ Այդպես չի կարող լինել։ Այդպես անզգա չի կարելի վերաբերվել ազգի զավակներին։

Վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները։

Ու ամեն մի անուն, ազգանունի դիմաց գրե՛ք պատմությունը։

Այդ զինվորների կյանքը պիտի շարունակվի նրանց մասին պատմություններում, որովետև նրանց գործը զրոյացրիք»։

 

 

Հասարակություն Միքայել Մինասյան ՀՀ ԱՆ նահատակված զինվորներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին