ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ի պաշտպանություն պետության ղեկավարի ցույց են անցկացնում: Ակցիայի հավաքատեղին գտնվում է Սպիտակ տան մոտ, որի հարակից թաղամասերը շրջափակված են ոստիկանության կողմից: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները դեպքի վայր են ժամանում փոքր խմբերով:
Նախագահական նստավայրի դիմաց կան նաև Թրամփի հակառակորդներ, ովրոնք գոռում են «պարտվել ես» և «հեռացիր»:
CBS հեռուստաալիքը հայտնում է, որ գոլֆի ակումբ ուղևորվելու ճանապարհին նախագահի ավտոշարասյունը անցել է ակտիվիստների կողքով:
Նոյեմբերի 10-ին Թրամփը վստահություն հայտնեց, որ նախագահական ընտրությունների քվեարկությունների վերաբերյալ դատական գործընթացների առաջին արդյունքները հայտնի կլինեն հաջորդ շաբաթ: