f

Անկախ

Կան միտումներ, որ մեզ նոր պատերազմի առջև են կանգնեցնելու. այս վարչապետով, որը կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, չենք կարող պատրաստ լինել. Անի Սամսոնյան


Սա հերթական նիստ չէ, որովհետև հերթական նստաշրջանը վաղն է սկսում, արտահերթ նիստ չէ, որովհետև նման որոշում չի եղել, հանրային լսում չէ, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված որևէ ձևաչափ է. ես չգիտեմ՝ սա ինչ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստին, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հրավեր է եղել՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մենք ասել ենք հետևյալը՝ եթե կա ցանկություն քննարկելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ԼՀԿ-ի առաջարկած 13 քայլերը, մենք պատրաստ ենք հանդիպել. այլ օրակարգով մենք քննարկելու որևէ հարց չունենք»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ԼՀԿ-ն առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ 13 կետով, որի առաջին պայմանն այն է, որ վարչապետը՝ որպես պարտության սիմվոլ, պետք է հեռանա:

«Հաջորդիվ՝ պետք է ձևավորվի անցումային կառավարություն՝ բացառապես պրոֆեսիոնալներից, որոնք կկարողանան շատ արագ իրենց փորձով կարգի բերել պետական պարալիզացված համակարգը: Պետական համակարգը չի աշխատում: Այսպես մենք չենք կարող շարունակել, որովհետև կնքվել է կապիտուլյացիայի ակտ, բայց դրանից հետո մեզ ավելի շատ մարտահրավերներ են սպասվում: Տարածաշրջանում տեղի են ունենում շարժումներ, գործողություններ, կան միտումներ, որոնք մեզ նոր պատերազմի առջև են կանգնեցնելու: Մենք դրան պետք է պատրաստ լինենք»,-ասաց նա՝ ընդգծելով, թե այս վարչապետով, որը իշխանությունը պահելու համար պիտի երկիրը տանի քաղաքացիական բախումների, վարչապետով, որը կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, չենք կարող այդ ամենն իրականացնել:

Սամսոնյանի խոսքով՝ փորձ է արվում բանակին ներքաշել քաղաքական գործընթացներում, ինչը, ըստ պատգամավորի, մեզ համար ունենալու է անդառնալի կորուստներ:

«Քիչ է՝ այս ընթացքում որքան հնարավոր է՝ բանակը վարկաբեկեցին, տարատեսակ մարդկանց զինվորական հագուստ հագցնելով, տեսախցիկների առաջ կանգնեցնելով և ինչ-որ հայտարարություններ անելով, որոնք քաղաքացիական պատերազմ են հրավիրում, ատելության միջավայր են ստեղծում, այս ամենից հետո, Փաշինյանի կարծիքով, չպետք է քննարկվի իր հրաժարականի հարցը, բայց սա մեզ տանելու է անկանխատեսելի ցնցումների: Մենք պետություն ենք կորցնում»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ԼՀԿ-ն միանա Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին, Սամսոնյանն ասաց, որ նման որոշում չունեն:

Անի Սամսոնյան Լուսավոր Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին