ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ վարչապետն ասում է` Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր:
Շուշին դժբախտ և դժգույն քաղաք չի եղել երբեք: Շուշին մեր հպարտության և հաղթանակի պայծառ խորհրդանիշն էր:
Բայց ՀՀ վարչապետի ստորագրած կապիտուլացիայով շուտով կդառնա այդպիսին:
Ամեն ինչ արժեզրկեցիք, ամեն ինչ բարոյալքեցիք ու դեռ խոսում եք այս երկրի ապագայի՞ց: