Չինաստանի վեց նահանգներ փետրվարի 24-ին նվազեցրել են արտակարգ դրությանը (ԱԴ) հակազդելու բարձրագույն մակարդակը, որը հայտարարվել Էր նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակի պատճառով:
Այդ մասին ասված Է տեղերի իշխանությունների հայտարարություններում: Ինչպես հետեւում Է հայտարարություններից, Գուանդունի եւ Շանսիի նահանգները բարձրագույն I մակարդակն իջեցրել են մինեւ II: Մինչդեռ Լյաոնինի, Գույչժոուի, Յունանի եւ Գասնուի նահանգները հակազդման մակարդակն իջեցրել են մինչեւ III մակարդակ:
Փետրվարի 23-ին Չինաստանի 21 տարածաշրջանների իշխանությունները հայտնել Էին, որ փետրվարի 22-ին իրենց տարածքներում չի արձանագրվել նոր կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: