Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը մեկ օրում հարստացել է գրեթե 10 միլիարդ դոլարով: Այդ մասին վկայում են Forbes Real-Time-ի վարկանիշային տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:
Ընդ որում՝ այս պահին ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 96,5 միլիարդ դոլար, իսկ Մասկը զբաղեցնում է ամենահարուստ մարդկանց վարկանիշի հինգերորդ հորիզնականը:
Նման փոփոխությունները գրանցվել են երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Tesla- ի բաժնետոմսերի գնի բարձրացման ֆոնին, երբ դրանց արժեքը բարձրացավ 9% -ով՝ մեկ արժեթղթի դիմաց 444,47 դոլար:
Աճը նշվել է նաև այն լուրերից հետո, երբ Tesla- ի բաժնետոմսերը ընդգրկվեն S&P 500 ինդեքսում, որը ներառում է ԱՄՆ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը: