f

Անկախ

Գեղամ Մանուկյանին ՀՔԾ են հրավիրել, ամենայն հավանականությամբ նրան մեղադրանք են առաջադրել․ փաստաբան


ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ամենայն հավանականությամբ մեղադրանք են առաջադրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին  Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։

Լրագրողները Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին, որ չնայած ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն վարչապետը մտադրություն չունի հեռանալու եւ այսօր էլ  ճանապարհային քարտեզ է հրապարակել, ինչպես՞ է դա գնահատում, ՀՅԴ անդամն ասաց, որ վարչապետը մոռացել է մի կարեւոր կետ՝ երկիր կորցրած վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի։

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նշել է, թե Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ եւ որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երեւանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի, միեւնույն ժամանակ հորդորել զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ դա երկու նպատակ ունի։

«Նախ՝ ձեռքերը լվալ պատասխանատվությունից, սադրանքի գնալ եւ մարդկանց վախեցնել հանրահավաքի գալու համար»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ  օրեր առաջ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Գեղամ Մանուկյանը։ Նոյեմբերի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  Մանուկյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ եւ նրան ազատ արձակել։

Գեղամ Մանուկյան ՀՔԾ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին