f

Անկախ

Մեղադրանք առաջադրելու համար են հրավիրել. Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է


Մեղադրանք առաջադրելու համար են հրավիրել ՀՔԾ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ այս միջոցով նպատակն է՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը. «Սա հստակ քաղաքական հետապնդում է բոլոր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Իշխանությունները փոխարեն զբաղվեն շատ ավելի կարեւոր գործերով, որոնցից ամենակարեւորն այս պահին մեր զոհված, գերեւարված եւ անհետ կորած զինծառայողների ցուցակի տպումն է, հրապարակումն է, իսկ ավելի կարեւոր է՝ օր առաջ միջոցներ ձեռնարկելը մեր գերեւարված զինծառայողների գերությունից ազատելը, իսկ նրանք զբաղված են մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած ճանապարհային քարտեզին՝ Վանեցյանն ասաց. «2,5 տարի բոլոր ուղղություններով, բոլոր գործերով ձախողած մարդը, որը, ցավոք սրտի, այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը չի կարող որեւէ ճանապարհային քարտեզ հրապարակել։ Այս ծանր վիճակում մեզ պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ, որպեսզի կարողանան երկիրը եւ հայերին հանել այս ծանր ու ամոթալի վիճակից»։

Լրագրողի դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, վարչապետը չի ցանկանում հրաժարական ներկայացնել, եւ հարցին՝ որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը՝ Վանեցյանն ասաց. «Եկեք պայմանավորվենք՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ չկոչել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այսօր բարոյական իրավունք չունի՝ վարչապետ կոչվելու։ Նա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը եւ իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանն ու Արցախը։ Ընդդիմությունն իր գործն անում է եւ հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետն հրաժարական կտա»։

Արթուր Վանեցյան ՀՔԾ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին