Ամբողջ աշխարհում ավելի քան 56,1 միլիոն մարդ կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին վկայում են աերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:
Անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 609 հազար դեպք:
Ավելի քան 1.3 միլիոն վարակված մահացել է: Ամենամեծ թվով մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (ավելի քան 250 հազար), Բրազիլիայում (166 հազար), Հնդկաստանում (130 հազար), Մեքսիկայում (99 հազար): Ռուսաստանը մահացության ցուցանիշով գտնվում է 13-րդ տեղում. Երկրում մահացել է ավելի քան 34 հազար մարդ: