f

Անկախ

Ամերիկահայերը վերջին դոլարն են տվել «Հայաստան» հիմնադրամին՝ կարծելով՝ հաղթանակն են ֆինանսավորում. Աղասի Ենոքյան


Կարծում եմ`այլեւս կասկած չկա, որ պատերազմում պարտության կարեւոր պատճառներից մեկը Արծրունի ապատեղեկատվությունն էր։ Բայց Արծրունը մենակ չէր, ՊՆ ներկայացուցիչ «հրետանուն» թիկուքից սատարում էր «հետեւակը», որը «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» տիպի ապատեղեկատվությունն էր տարածում սոցիալական ցանցերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

«Թիկունքի այդ հետեւակի անունը Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ է: «Պարսիկների բանակը ցնցեց հայությանը. Ազերիներին մսաղաց գցեցին», «Պուտինի նվերը ցնցեց հայությանը. ազերիները խուճապահար փախան Ղարաբաղից», «Ալիևի տան ստրուկը դիմում է ողջ հայությունը. Ողջ աշխարհը սարսափած է»․ այսպիսի վերնագրերով «շեդեւր» ֆիլմերը նույնպես այդ ՊՈԱԿ-ի արտադրանքն են։

Համաձայն մամուլի հրապարակումների`պատերազմի իրական էությունը պարտակելու առաքելություն ունեցող ՊՈԱԿ-ի գործունեության համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 733 միլիոն 555 հազար դրամ, այսինքն՝ ավելի քան մեկուկես միլիոն դոլար, եւ ֆինանսավորումը եղել է անխափան անգամ պատերազմի ամենածանր օրերին։

Իսկ որտեղի՞ց այդքան փող կառավարությանը, որ պատերազմի էությունը աղավաղող եւ կապիտուլյացիայի սառը ցնցուղը անխուսափելի դարձնող ապատեղեկատվությունը ֆինանսավորում էր այն դեպքում, երբ միջոցներ չի գտնում տասնյակ հազարավոր փախստականների ամենտարրական հարցերը լուծելու համար։ Համաձայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաղորդման` կառավարությունը «կոնսոլիդացիա, ծախսային նախապատվություններ, ենթակառուցվածքներ» մոգական բառերն ասելով, միջոցները վերցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

103 տարեկան Քնարիկ տատիկը իր ողջ կյանքի խնայողությունները՝ 1 միլիոն դոլար հատկացրել էր «Հայաստան» հիմնադրամին՝ այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։ Իմ ծանոթ Անին Բըրբանքից մզել էր իր կրեդիտ քարտերը, հավաքել էր 5200 դոլար, եւ նվիրել էր մեր հաղթանակի համար՝ հիմա նա մի քանի ամիս չոր հացով է յոլա գնալու, որ փակի քարտի պարտքերը։ Իմ ծանոթ Գեւորգը Գրանադա Հիլզից շուրջ 10 տարի տան կանխավճարի համար հավաքած 50 հազար դոլարը «Հայաստան» հիմնադրամի միջոցով նվիրել էր հայ զինվորի կարիքների համար, հիմա Գեւորգը երեւի ողջ կյանքում վարձով կապրի։

Այս մարդիկ, ու էլի բազմաթիվ ամերիկահայեր հաճախ իրենց վերջին դոլարներն են նվիրել «Հայաստան» հիմնադրամին, ենթադրելով, որ իրենց լուման են ներդնում մեր հաղթանակի գործին, նրանք էլ որպես «դիրքեր» են համարել իրենց գրասենյակը, ավտոնորոգման իրենց գարաժը, եւ փորձել են իրենց «փայով» ապահովել հաղթանակը։

Հիմա պարզվում է, որ այդ գումարները առանց որեւէ հիմնավորման, բազմաթիվ օրենքներ խախտելով, մտել են բյուջե, որտեղից վճարվում է կեղծ տեղեկատվությունը, որը նպաստեց մեր խայտառակ պարտությանը։ Այսինքն` իմ ամերիկահայ բարեկամները ենթադրել են, թե հաղթանակն են ֆինանսավորում, իրականում իրենք ֆինասավորել են պարտությունը։

Խորապես ցավում եմ իմ ընկերների համար, առանց այդ էլ նրանք հոգեպես ջարդված են, իսկ նմանատիպ բացահայտումները կրկնակի-եռակի են ջարդում»,- գրել է Ենոքյանը։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին