Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի պահպանման հարցին հատուկ նշանակություն է տրվում, դա Լեռնային Ղարաբաղում շահագրգիռ կողմերի հետ Ռուսաստանի շփումների մի մասն է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տվյալ հարցը հատուկ արդիականություն ունի, ինչպես նաեւ գտնվում է կողմերի հետ մեր շփումների օրակարգում»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի անվտանգության եւ բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարեւորությունը: