f

Անկախ

«Իրատես». «Իմ քայլը» խմբակցության մեծ մասը կողմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին


«Իրատես» էթերթը գրում է. «Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան:

«Իրատեսի» հետ զրույցում պատգամավորներից մեկը նշեց. «Իհարկե պետք է գնա, մնում է՝ ի՞նչ անի: Ո՞վ է տեսել, որ պատերազմում պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել: Այնպես չէ, թե մենք հաշտ ենք տեղի ունեցածի հետ, ուղղակի չենք ուզում երկիրը ցնցումների տանել ու կտրուկ հայտարարություններ անել: Տեղներս չենք գտնում, ամբողջ օրը մտածում ենք՝ ինչ անենք, որ ճիշտ լինի, բայց մեզ էլ է հասկանալ պետք, մենք էլ բոլորի նման անակնկալի ենք եկել»:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ Փաշինյանի պաշտոնանկությանը կողմ է խմբակցության անդամների մոտ 80 տոկոսը: «Այդ դեպքում ի՞նչն է կաշկանդում, որ անվստահություն հայտնեք նրան»,- հարցրինք: «Նախ այն, որ թիմի ներքին հակասությունները, քննարկումներն ու քննադատությունը հրապարակային չդառնան, երկրի անվտանգության հետ կապված հարցեր էլ կան: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրինակ, վստահ են, որ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Թուրքիայից եկող վտանգ ենք տեսնում, մտածում ենք՝ մի փոքր էլ համբերենք, իրավիճակը հանդարտվի, հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց պատգամավորը:

Մեզ հետ զրույցում իշխանության ներկայացուցիչը պարզաբանեց՝ Փաշինյանի հրաժարականը չի նշանակում, թե փողոց են դուրս գալու, միանան հրապարակում հավաքվածներին ու «Նիկոլ, հեռացիր» վանկարկեն: Հակառակը, թեեւ Փաշինյանը կգնա, բայց մեկ ուրիշ ՔՊ-ականի կբերեն. «Եթե Փաշինյանը գնա էլ, ապա մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր թիմից որեւէ մեկը կփոխարինի նրան, օրինակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իմ քայլը հրաժարական Նիկոլ Փաշինյան համաձայնագիր հրադադարի մասին

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին