f

Անկախ

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներից Ոստիկանության կենտրոնի բաժնում այս պահին 15-20 բերման ենթարկվածներ կան. Արման Աբովյան


Ոստիկանության կենտրոնի բաժնում այս պահին 15-20 բերման ենթարկվածներ կան: ԲՀԿ պատգամավորներով պտտվում ենք ոստիկանական բաժանմունքներով՝ մեր քաղաքացիների ընդվզման իրավունքը պաշտպանելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածներին:

«Երբ մեջբերումներ են ներկայացնում ռազմական դրության օրենքից, թե չի կարելի ակցիաներ իրականացնել, ապա ես կասեմ՝ չի կարելի պարտություն կրել և չի կարելի խայտառակել երկիրը»,-նշեց նա:

Հարցին՝ Կառավարության կադրային փոփոխություններով Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է որևէ բան փոխել, պատգամավորը պատասխանեց. «Չի կարող փոխվել այն պարզ պատճառով, որ մարդիկ, որոնց այսօր հեռացնում են աշխատանքից, կատարում էին բոլոր այն քայլերը, գործողությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ են: Պետք է փոխվեն ոչ թե ֆիգուրները, այլ հիմնական խաղացողը՝ Նիկոլ Փաշինյանը: Նա, բացի քավության նոխազ դարձնելը՝ փորձում է մարդկանց շեղել ու ցույց տալ, թե պատասխանատվության խնդիր կա. 1, 2, 5, 10 հոգի փոխելով չէ»,- ասաց Աբովյանը՝ նշելով, թե ընդհանուր գաղափարախոսությունը պետք է փոխվի, և այդ գաղափարախոսության «գլխին կանգնած» մարդը, որը երկիրը հասցրել է այս վիճակին:

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Նա պայթեցրեց երկիրը և ազգին հասցրեց մի իրավիճակի, երբ մեր նորագույն պատմության ամենախայտառակ օրերն ենք ապրում»,-նշեց նա:

Անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին՝ պատգամավորն ասաց, թե Հակոբյանը փաստացի հանցագործության մասին մի շարք հաղորդումներ է ներկայացրել. «Նա հաստատեց, որ իշխանությունն ունակ չէ ճիշտ որոշումներ կայացնել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի տարբեր փողոցներում, նաև՝ Գյումրիում, տեղի ունեցան անհնազանդության ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Արման Աբովյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին