f

Անկախ

Տեղահանվում են նախկինում արդեն իսկ տեղահանված գյուղեր, հայտարարության մեջ չնշված վայրեր, Արցախը բիրիկով են ծախել երևի՝


Իրանը արցախյան կոնֆլիկտի էս ընթացիկ հանգույցը (դեռ ինչեր կըլլան՝ ով գիտի) քննարկելու համար պաշտոնական այցեր է կատարում կողմերին, իսկ կողմերը Ռուսաստանն են ու Ադրբեջանը, Հայաստան չկա։

Տեղահանվում են նախկինում արդեն իսկ տեղահանված գյուղեր, հայտարարության մեջ չնշված վայրեր, Արցախը բիրիկով են ծախել երևի՝ էն, որ մի բան առնում ես, կողքից մի քանի նվեր են տալիս, այ էդ ձևի։ Տեղահանվածների կետն էլ միայն ադրբեջանցիներին էր վերաբերում երևի․ Հայաստանը տեղահանված հայերին վերատեղահանելու մասին ծպտուն չի հանում , Հայասատան չկա։

Ռուսաստանն ու Ֆրանսիան խոսում են հայկական մշակութային կոթողների պահպանման մասին, Հայաստանը ծպտուն չի հանում, Հայաստան չկա։

Արցախի՝ իբրև թե հայկական մասի ողջ տնտեսական, ենթակառուցվածքային, շինարարական աշխատանքները կարգավորում է ռուսական կողմը, Հայաստան չկա։

Աշխարհի տարբեր հանրային դեմքեր, արտիստներ, ինտելեկտուալներ ձայն են բարձրացնում քրիստոնեական մշակույթի արցախյան նմուշների բարբարոսական հարձակումների դեմ, Հայաստանը ծպտուն չի հանում, Հայաստան չկա։

Հայերն էսօր աշխարհի համար ինչ-որ հին ցեղախմբի խլյակներ են՝ անգիտակ ու անզոր սեփական մշակույթի մասին հոգալու, ու "քաղաքակիրթ" աշխարհը, ոնց որ աֆրիկյան ցեղերի մշակույթն էր փրկում թանգարանների համար, էդպես էլ՝ բնիկներիս, որովհետև Հայաստան չկա։

Մետաքսի ճանապարհի շահառուները, էներգակիրների ու հանքերի բորենիները, Չինաստանից մինչև Եվրոպա, ոտավորվել են, բուռն քաղաքական խաղեր են գնում Հայաստանի միջով անցնելիք ճանապարհի վրա, Հայաստանում նույնիսկ չեն պարզաբանում՝ էդ ճանապարհի կետերը կոնկրետ ի՛նչ են նախատեսում։ Ռուս-թուրքական բազար ա գնում՝ էդ ճամփի գլխին կանգնելու, Հայաստանը ծպտուն չի հանում, Հայաստան չկա։

Հայաստանում պաշտոններն են վերաբաշխում, փողոցում բողոքողներին են բռնում, ոստիկանություն տանում, ֆեյսում ֆեյքերին են քսի տալիս բողոքողների դեմ, լուրջ գործի վրա են։

Ու էս ամեն ինչին մի օրում չենք հասել, սա կատարվել ա 2 ու կես տարվա ամեն օրով հետևողականորեն։ Երկրի ղեկին բազմածը իր պարանոյան էնպես ա պրոյեկտել էս ժողովրդի վրա, որ նույնիսկ էսօր մարդիկ իրար նախկինների բոբոյացրած ստվերով են վախեցնում, թե բա՝ դեռ ինչեր կըլլա՜ն, ամա՜ն․․․

Էլ ի՞նչ պիտի ըլլա, որ ուշքի գանք։ Ջունգլիներից դուրս ցանկացած երկրում եթե երկրի վարչապետը էսպիսի վիճակի հասցներ՝ գաղտնի պայմանագիր ստորագրելով, բոլորը փողոց էին թափվելու, բայց պարզվեց՝ մեզ մենակ գունավոր հեղափոխության քաղտեխնոլոգիաներով են փողոց հանում։

Ես, որ միայն առաջին ամիսներին եմ էս իշխանության կողմից եղել, ինձ մեղավոր եմ զգում, գլուխս պատերով եմ տալիս, բայց մարդիկ կան, որ ոչ միայն չեն գիտակցում, թե ոնց են մասնակցել էս երկիր հանձնելուն, երբ ամեն բողոքողի բերան են փակել, սեփական վարկաբեկման գնով վարչապետի հրաժարական պահանջող կուսակցություններին ու անհատներին են ծաղրել ու հայհոյել, այլև միննչև հիմա են շարունակում նույնն անել։

Դժվար ա խոստովանել, բայց երևի արժանի ենք էս վիճակին։ Ուղղակի սա դեռ վերջը չի, էլի վատ բաներ են լինելու, քանի դեռ էդ պայմանագրի ձեռնաշղթաներով իրեն ու երկիրը հանձնած վարչապետը դեռ կարենա շղթայված պահել մի ողջ ժողովրդի։

Վիոլետ Գրիգորյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն համաձայնագիր հրադադարի մասին

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին